Նարեկ Մալյանն ու Մամիկոն Ասլանյանը նույն խցում են նստած․
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած: Ավելին` բավականին մտերմացել են, ջան ասում են` ջան լսում եւ կալանքն էլ ծանր չեն տանում։
Փոխարենը ավելի քան ութ ամիս նույն քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովը, միայնակ էր խցում, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ևս նախընտրել էր մենախուցը։
Հիշեցնենք, որ անձը սեփական նախընտրությամբ է կալանքն անցկացնում մենախցում, սակայն կալանավորված անձինք, որպես կանոն, խուսափում են դրանից, որովհետեւ մենակ նստելը ծանր բան է»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից