Վեթթինգը պետք է վերաբերի նաև փաստաբաններին. Ջհանգիրյան
Դատական համակարգի, իրավապահ մարմինների զտման, մաքրման կամ վեթթինգի խնդիրը չի ծագել իշխանափոխությունից հետո։ Այս մասին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Ջհանգիրյանը հայտնեց, որ դեռևս 2011թ մշակել է դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ, ինչը վերաբերում էր միայն քրեաիրավական ոլորտին և առաջին անգամ հենց այդ հայեցակարգի շրջանակներում է բարձրացվել մաքրման, զտման գործընթացը։
«Հիշում եք, որ մարտի 1-ի դեպքերից հետո հարյուրավոր անմեղ մարդիկ հայտնվեցին կալանավայրերում, հազարավորները ենթարկվեցին վարչական, ոստիկանական, մաքսային տեռորի։ Մի քանի հազար մարդ միայն արտագաղթեց այդ հետապնդումների արդյունքում»,- նշեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ հայեցակարգի շրջանակներում այդ հարցը բարձրացվել է։
Ջհանգիրյանը հայտարարեց, որ իշխանությունները ոչ միայն կամք կդրսևորեն, այլև՝ քայլեր ձեռնարկեն, որ «Դատական օրենսգիրքը» լրամշակվի, որը հնարավորություն կտա իրավիճակին համահունչ արձանագրել զտման և մաքրման գործընթացը կամ վեթթինգը, ինչը, սակայն, չպետք է վերաբերի միայն դատավորներին։ Ավելին՝ Ջհանգիրյանը գտնում է, որ զտման գործընթացը պետք է վերաբերի նաև փաստաբաններին, քանի որ, ըստ Ջհանգիրյանի, ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ։ Վերջինս գտնում է, որ վեթթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը՝ նրչանց սպասարկող, աջակցող բոլոր մարմիններով։
Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի գործունեությանը, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը նշեց, թե ԲԴԽ-ն գործում է ոչ թե դատավորներին պատժելու կամ չպատժելու տիրույթում, այլ՝ ցանկանում են ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կանխարգելիչ նշանակություն կունենան ապագայում հնարավոր խախտումների համար։
«Կարծում եմ՝ մեր որոշումները «նախադեպային» տրամաբանությամբ են գնում»,- նշեց Ջհանգիրյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի