Ինչու ՔՊ-ականները Կամո Քոչունցին չեն ընդունում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի հանդեպ խորհրդարանում առկա վերաբերմունքը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ երբ օրեր առաջ Քոչունցը եկել էր խորհրդարան եւ մասնակցում էր փակ նիստի, իշխանական պատգամավորները նրան միայնակ էին թողել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ նա եկել է Ազգային Ժողով, նրան իշխանական խմբակցությունից ոչ ոք չի դիմավորել, չի ուղեկցել, եւ նրան, ըստ էության, միայնակ են թողել: Եվ, ահա, մեզ տեղեկություններ են հասել, թե ինչու է Կամո Քոչունցը նման վերաբերմունքի արժանացել:
Բանն այն է, որ Կամո Քոչունցը եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի տեղակալը եւ նաեւ այդ պատճառով է արժանացել իշխանությունների կողմից ոչ հաճո վերաբերմունքի: Բացի այդ, Զինված ուժերում եւ Ազգային ժողովում իշխանական պատգամավորները նրան համարում են նախկին իշխանությունների մաս եւ Մովսես Հակոբյանի ու Արշակ Կարապետյանի կադրը:
Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն Արշակ Կարապետյանին իշխանական պատգամավորներն այնքան էլ չեն ընդունում, քանի որ Կարապետյանի կողմից նշանակված անձինք պատգամավորների, հատկապես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի սրտով չեն: Եվ դա է պատճառը, որ երբ Կարապետյանի կողմից նշանակված անձինք գալիս են խորհրդարան, իշխանական պատգամավորների կողմից նման վերաբերմունքին են արժանի լինում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Վտանգավոր խաղեր ընտրություններից առաջ
Սիսիան. սպասումներով լեցուն քաղաք
Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրամով ավելի ցածր գնով կվաճառվի. Պապոյան (տեսանյութ)
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել