Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարում ԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո Հայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել Ղազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողները Թոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցում Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվում Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու «Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո «SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)

Փետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս ԱրաղչիՆեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակներըԼիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրաԲիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտըԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունըՀօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազությունԳալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաներըՔուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմիցՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑՈւկրաինացիների 90%-ը դեմ է ընտրությունների անցկացմանը. ԶելենսկիԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտորՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թ․-ի հաշվետու տարվա համար հայտարարագրի ներկայացման ժամկետների մասինՌումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստինԱՄՆ-ն հայտնել է Հնդկական օվկիանոսում «Veronica III» տանկերի կալանավորման մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքըՄեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ ՊապոյանՎրաստանը մայիսի 8-ը հայտարարել է Գինու ազգային օրՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԻսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացըՋոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունըՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ ԳալուզինՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջՈր կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Հայաստան

Նազելի Բաղդասարյանի ոչ կամավոր աքսորը

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը վայր է դրել պատգամավորական մանդատը և օրերս կնշանակվի Շիրակի մարզպետի պաշտոնում։

168.am-ի տեղեկություններով, սակայն, այս նշանակումը Նազելի Բաղդասարյանը ոգևորությամբ չի ընդունել, և մերձիշխանական շրջանակների պնդմամբ` մարզպետի պաշտոնը նրա համար յուրատեսակ պատիժ է Գյումրիի ավագանու` վերջերս կայացած ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության պարտության համար։

Գաղտնիք չէ, որ Գյումրիի ընտրությունների իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախապատրաստական, կոորդինացման, ցուցակների կազմման ու մնացած այլ կազմակերպչական հարցերով զբաղվում էին նույն Նազելի Բաղդասարյանն ու ԱԻՆ փոխնախարար, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը, ինչպես նաև քաղաքապետի թեկնածու, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Եվ թեպետ գործընթացի երևանյան կուրատորն ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր, ըստ էության ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը լուծվում էին հենց Նազելի Բաղդասարյանի ու Կարեն Սարուխանյանի միջոցով, ովքեր լուսանցքում էին թողել Հովհաննես Հարությունյանին, հենց թեկուզ եթե հաշվի առնենք միայն ՔՊ-ի Գյումրու տարածքային խորհրդի ընտրության ու դրա կազմի փաստը, ուր վերոնշյալ Նազելի Բաղդասարյանն ու Կարեն Սարուխանյանը լցրել էին իրենց մարդկանց։

Ու հիմա, ընտրություններից հետո, երբ արդեն մեղավորներ նշանակելու ժամանակն է, քավության նոխազ ըստ էության դառնում է Նազելի Բաղդասարյանը, ում վրա բարդվեց ընտրությունների տապալման ողջ պատասխանատվությունը։ Որպես փաստարկ` բերվում էր հատկապես նախընտրական ցուցակի կազմման սկզբունքը, որում Նազելի Բաղդասարյանը տեղավորել էր Գյումրիում առանձնապես ճանաչում և հարգանք չունեցող իր մտերիմներին` սկսած եղբորից, ում հիմա ուզում է փոխքաղաքապետ դարձնել։

Գյումրիի` 168.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Նազելի Բաղդասարյանը սարսափելի հոգեբանական վիճակում է, ու կրկին մարզ հետողորմեան նրա համար լուրջ հետընթաց է։

Ի վերջո, լինել իշխանական ֆրակցիայի քարտուղար, լինել մայրաքաղաքում, շփվել, այսպես կոչված, իշխանական էլիտայի հետ, շրջագայել արտասահմանում, օգտվել բոլոր բարիքներից՝ մեկ բան է, վերադառնալ մարզ այդ ամենից հետո` բոլորովին այլ բան։

Իսկ Շիրակի մարզում մարզպետ լինելը, ուր կան բազմաթիվ խնդիրներ, սոցիալական վիճակն ըստ վիճակագրության՝ ավելի վատ է, քան, օրինակ, Արմավիրի ու Արարատի մարզերում, մարզն ունի գերիների խնդիր, և մինչև այժմ շիրակցի դեռ 45 երիտասարդներ գտնվում են ադրբեջանական բանտերում, բոլորովին հաճելի հեռանկար չէ։

Բացի դրանից, Նազելի Բաղդասարյանի համար լրջագույն փորձություն կլինի դեկտեմբերի 5-ին Ախուրյան խոշորացված համայնքում կայանալիք ընտրությունները, որտեղ, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենա։ 28 գյուղ միացված է Ախուրյան համայնքի մեջ, և, փաստորեն, այդ պատասխանատվությունը ևս մնում է Նազելի Բաղդասարյանի ուսերին։

Այս պահին ըստ էության Նազելի Բաղդասարյանը մեկ խնդիր ունի` անել ամեն ինչ, որ թիմը իր տակից չփախչի։