Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Փետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարում ԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո Հայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել Ղազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասը Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողները Թոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցում Իտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվում Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է Իրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու «Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո

Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս ԱրաղչիՆեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակներըԼիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրաԲիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտըԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունըՀօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազությունԳալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաներըՔուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմիցՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑՈւկրաինացիների 90%-ը դեմ է ընտրությունների անցկացմանը. ԶելենսկիԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտորՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թ․-ի հաշվետու տարվա համար հայտարարագրի ներկայացման ժամկետների մասինՌումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստինԱՄՆ-ն հայտնել է Հնդկական օվկիանոսում «Veronica III» տանկերի կալանավորման մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքըՄեր Սահմանադրությունը խոչընդոտ չէ խաղաղության պայմանագիրը կնքելու համար․ ՊապոյանՎրաստանը մայիսի 8-ը հայտարարել է Գինու ազգային օրՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստըԻսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափի հողերի գրանցման գործընթացըՋոնաթան Փաուելը դիտարկում է մինչև տարեվերջ հրաժարական տալու հնարավորությունըՀամոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա․ ԳալուզինՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Հայաստան

Զարուհի Բաթոյանը չի կանչվել բացատրություն կամ ցուցմունք տալու

Մամուլը հայտնել էր, որ ՀՀ կառավարության 2019 թ․ որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով սոցապնախարարությանը հատկացվել է գումար, հայտարարվել մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն է հաղթել, սակայն գումարները հետագայում անհայտ ուղղությամբ են գնացել: Մինչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պետք է տարեցների համար պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, իրավապահները ստուգումներ են իրականացրել եւ բացահայտել, որ նախարարության կողմից բնակարանները ձեռք են բերվել շուկայական արժեքից թանկ գներով:

Արդյունքում գործով կալանավորվել են նախարարության աշխատակիցներ եւ այս օրերին էլ գտնվում են կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս քրեական գործով ուշագրավն այն է, որ իրավապահները կալանավորվածներին ներքին կարգով ասում են՝ ցուցմունք տվեք նախարարի, փոխնախարարի դեմ, եւ դրանից հետո նոր խափանման միջոցը կփոխվի: Իսկ 2019 թվականին սոցապնախարար էր այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Մենք նրան հարց ուղղեցինք՝ կանչվե՞լ է այս գործով բացատրություն տալու։ «Ոչ»,- ասաց Զարուհի Բաթոյանը։ Իսկ ի՞նչ մեկնաբանություն ունի տարածված լուրերի վերաբերյալ։ «Չունեմ մեկնաբանություն»,-ասաց նա։ Իր պաշտոնավարման ժամանակ է կատարվել ենթադրյալ հանցագործությունը` յուրացումները, կարո՞ղ էր նախարարը բանից անտեղյակ լինել, իր ենթակաների գործունեությունը չվերահսկել։ Լավ, ի վերջո, կասկածներ չի՞ ունեցել, հարցեր չի՞ ունեցել։ «Իհարկե, չեմ ունեցել կասկածներ, իսկ թե կարող էին անել, թե ոչ, քննությունը, հուսով եմ, ցույց կտա»,- ասաց նախկին նախարարը։

Պաշտոնյաները, որոնք այժմ գտնվում են կալանքի տակ, ի՞ր կողմից են նշանավել, թե՞ նախկինների։ «Ոչ։ Կամ՝ հիմա չեմ կարող հիշել։ Այսինքն, պիտի որ՝ չէ»,- այս հարցին էլ այսպիսի պատասխան ստացանք։ Իսկ որ մեղադրյալներից պահանջվում է ցուցմունք տալ փոխնախարարի ու նախարարի դե՞մ։ «Չէ, չունեմ մեկնաբանություն»։ Զարուհի Բաթոյանը՝ ինքը, քննությանը հայտնելու որեւէ բան չունի՞։ Լռություն։

Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ այս ծրագիրը եղել է միջոցառում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց` ապաինստիտուցիոնալ անձանց, այսինքն, նրանց՝ հաստատություններից դուրս բերելուն եւ ընտանեկան միջավայրում ապրելուն ուղղված ծրագիր է եղել, որը հիմա էլ ընթանում է։

«Գնում էր, որի արդյունքում պետք է լիներ էդ ծրագիրը, այսինքն՝ անձանց տան վերանորոգում, տեղավորում եւ այլն։ Ծրագիրը, որպես էդպիսին, ուրիշ կոմպոնենտ չուներ եւ գնում է։ Հիմա խնդիրը, որքան գիտեմ, գնումների մեջ է եղել, գնման գործընթացի հետ կապված։ Եվ էդ ժամանակ ես, բնականաբար, որեւէ խնդրի մասին տեղյակ չեմ եղել»,- ասաց Բաթոյանը։ Ըստ նախկին սոցապնախարարի, նման հարցերով ստեղծվում է հանձնաժողով, որն իրականացնում է այդ աշխատանքները՝ օրենքին համապատասխան։ «Այսինքն՝ տեխնիկական մասերին ես տեղյակ չեմ»,- հայտարարեց պատգամավորը։

Նշենք, որ այս ծրագրով գնումների մրցույթներն իրականացվել են 2019-ի վերջին՝ նախաքովիդյան շրջանում։ Զարուհի Բաթոյանն անգամ հիշեց, որ 2019-ին ունեին խնայողություններ եւ այդ ընթացքում կառավարությունից ստացել են առաջարկ, որպեսզի գումարներ հատկացվեն հաշմանդամների տների ձեռքբերման համար։