Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումներին ովքեր են մասնակցել, և ով է տվել հրամանը․ մանրամասներ
Երեկ ԱԺ-ում պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքում զորքերի հետ քաշման հրամանը ով է տվել, և արդյոք դա եղել է Անվտանգության խորհրդի նիստի որոշում թե ոչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պատասխանեց, որ անձամբ ինքն է այդ որոշման պատասխանատուն և հավելեց, որ որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում, որին ներկա են եղել նաև ՊՆ նախկին նախարարը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ԳՇ պետ Օնիկ Գասապարյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ որոշումը կայացվել է պատերազմից խուսափելու համար, իսկ ԱԳ նախարարը՝ Արա Այվազյանը, ով ասում էր, որ տեղյակ չի եղել այդ որոշումից, իրականում ներկա է եղել այդ քննարկումներին։ Փաշինյանի պնդմամբ որոշումը կայացվել է Սյունիքում ստրատեգիական նշանակության ճանապարհը չկորցնելու նկատառումով։
ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել Սյունիքում զորքերի հետ քաշման որոշման քննարկումների մասնակիցների ցանկը։ Ընդ որում, Սյունիքում զորքերի հետ քաշման որոշման քննարկումները եղել են մի քանի անգամ, որին մասնակցել են նաև ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և վերջինիս տեղակալը։
Ստորև ներկայացնում ենք Սյունիքում զորքերի հետ քաշման հրամանի որոշման քննարկումներն ու դրանց մասնակիցների ցուցակը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի