Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիա
Երկուշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակ կասկածելի ծրար է ստացվել, հաստատում են իսրայելական ԶԼՄ-ները: Ծրարը տեղում զննվել է Իսրայելի ոստիկանության քրեագիտական լաբորատորիայի անձնակազմի կողմից, որոնք բացառել են պայթուցիկի առկայությունը: Այնուհետև այն ուղարկվել է Նես Ցիոնայում գտնվող կենսաբանական լաբորատորիա:
Միջադեպին առնչություն ունեցող անանուն աղբյուրը «Maariv»-ին հայտնել է, որ ծրարի մեջ եղել են անհայտ նյութ պարունակող սրվակներ: Վարչապետին ուղարկված ծրարը ճանաչվել է անվնաս, հայտնում է «Ջերուսալեմ փոստ»-ը:
Հիշեցնենք, որ նախկինում ևս վարչապետին այլ կասկածելի ծրարներ էին ուղարկվել: 2025 թվականի նոյեմբերին Նեթանյահուի գրասենյակի մոտ հայտնաբերվել էր մի ծրար, սակայն դեպքի վայր ժամանած բուժաշխատողներն ու լրացուցիչ ուժերը հերքել էին վտանգավոր նյութի առկայության կասկածը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները