Արամ Խաչատրյանը` քաղաքապետ, իսկ Արփի Դավոյանը` մարզպետ
Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայանալիք ավագանու ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն կլինի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարել է տարածած հայտարարության մեջ, գրում է Politik.am-ը։
Վանաձորի դեպքում էլ ընտրությունները քննություն են լինելու գործող մարզպետի համար, եթե նա հաջողացնի հաղթել, ապա կդառնա քաղաքապետ և որպես թիմին հաղթանակ բերած անձ Փաշինյանի սիրելիների ցուցակում կհայտնվի։
Հետաքրքիր է, որ այս ընթացքում Լոռու մարզպետի աթոռին բազմել է նախապատրաստվում ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։ Մեր տեղեկոթյուններով իշխանական թիմում արդեն որոշում կա, որ Արամ Խաչատրյանի քաղաքապետ դառնալու դեպքում Արփի Դավոյանը կնշանակվի մարզպետի պաշտոնում։ Թիմում մտածում են, որ այս հանգամանքն էլ հավելյալ խթան է լինելու, որպեսզի Դավոյանն էլ իր հերթին աշխատի Արամ Խաչատրյանի օգտին։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի