Հայաստանի և Արցախի հարցով այդ հայտարարությունը բխում էր նաև իշխանության շահերից. Աբրահամյան
ԱԺ փակ նիստի ժամանակ սահմանազատման հետ կապված որևէ պատասխանատու չկար։ Պետք է ԱԳ նախարարության ներկայացուցիչ լիներ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված կարևոր էր Պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի ներկայությունն ու բացատրություններն իրավիճակի վերաբերյալ։
«Հարցադրումները, որոնք հնչել են և՛ բովանդակային առումով, և՛ իրավասությունների առումով մեզ չեն բավարարել։ Արդյունքում կազմվել է հայտարարություն, որի տեքստը փոխանցվել է նաև իշխանությանը։ Նրանք ունեցել են իրենց վերապահումները, սակայն արձանագրել ենք, որ ընդդիմության համար կան կարմիր գծեր, որոնք որևէ կերպ չեն կարող խախտվել, և այդ պայմաններում իշխանությունը չէր կարող կողմ քվեարկեր»,-ասաց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով ՀՀ-ի և ԱՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստը ոչ միայն բխում է ընդդիմության կամ հասարակության շահերից, այլ բխում է նաև իշխանության շահերից։
«Իշխանությունը պետք է իմանա, որ կա հանրության կամքը՝ սահմանելու այն կարմիր գծերը, որի պայմաններում իշխանությունը չի կարող ավել քայլ կատարել։ Չեմ կարծում՝ հայտարարության տեքստում կային այնպիսի մոտեցումներ, որոնք հակասում էին կամ ներքաղաքական կոնտեքստ էին պարունակում»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն այսօր չմասնակցեց ՀՀ-ի և ԱՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստն ընդունելու քվեարկությանը, ինչի հետևանքով այն չընդունվեց։ Իշխանական պատգամավորները պատճառաբանեցին, թե հայտարարության տեքստի կազմման գործընթացում իրենք ներգրավված չեն եղել և այն պարունակում է նաև ներքաղաքական տարրեր։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի