Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-ն Բրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիա Բացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպք Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Նապոլին և Ռոման չպարզեցին հաղթողին Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն Փետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարում ԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո Հայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել Ղազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասը

Բողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս ԱրաղչիՆեթանյահուն պահանջել է ՀԱՄԱՍ-ից հանձնել բոլոր հրաձգային զինատեսակներըԼիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրաԲիլ Գեյթսը Չինաստանում քննարկել է գյուղատնտեսությունը, բժշկությունն ու ԱԲ ոլորտըԱՄՆ-ն մտադիր է Եվրոպայում կրճատել իր ռազմական ներկայությունըՀօգուտ Հայաստանի՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազությունԳալուշչենկոյի գործով կացնեն նաև նրա կինն ու երեխաներըՔուրդերի իրավունքները պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմիցՀունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑՈւկրաինացիների 90%-ը դեմ է ընտրությունների անցկացմանը. ԶելենսկիԱՄՆ-ում առաջին անգամ օդային ճանապարհով տեղափոխել են փոքր միջուկային ռեակտորՊԵԿ-ը հիշեցնում է 2025 թ․-ի հաշվետու տարվա համար հայտարարագրի ներկայացման ժամկետների մասինՌումինիայի նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին նիստինԱՄՆ-ն հայտնել է Հնդկական օվկիանոսում «Veronica III» տանկերի կալանավորման մասինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներինԱմփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքներըՁմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Հայաստան

«Կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի». Ուրցաձորի ղեկավար

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակի» պաշտոնական կայքը, գրել էր, որ դեկտեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցող ՏԻՄ ընտրություններում Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Գարիկ Սարգսյանն է:

Ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունների այս քայլը, ինչո՞վ է աչքի ընկել Արարատի նախկին մարզպետը, որ կրկին փորձում են նրան առաջադրել Արարատում։

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ Արարատի մարզն ի սկզբանե եղել է Հայաստանին կերակրող տարածաշրջանը, այսինքն՝ գյուղմթերքի մեծ մասն արտադրվել է Արարատյան դաշտավայրում։

«Կարծում եմ՝ այս կառավարությունն ամեն ինչ տակնուվրա է արել ոչ միայն՝ տնտեսական, դիվանագիտական, պաշտպանության ոլորտներում, այլև՝ հենց գյուղատնտեսության ոլորտում։ Երբ փակեց գյուղնախարարությունը, արդեն պարզ էր ամեն ինչ։ Կարծում եմ՝ այս կառավարության համատեղ ծրագրերում «կոկորդիլոսը» Արարատյան դաշտում մինչև հիմա այնպիսին է, որ կանչեն՝ կթռնի, ասեն՝ ձու կածի։ Դրա համար էլ Գարիկին էլ բերեցին, որ այս իրենց «չնաշխարհիկ» ծրագիրն օգտագործեն»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ Գարիկ Սարգսյանը կարող էր չլինել, բայց լիներ իշխանության թիմից մեկ ուրիշը՝ տարբերություն չկա։

«Վերջին տարիներին մեր ժողովրդի մեջ մտցրեցին, թե բոլորը թալանչի են, «ռեկետ» են անում, և այլն, անգամ սկսել են նախկինների լավ աշխատանքը չգնահատել։ Ինձ թվում է՝ Գարիկն իր սիրելի մոսկվաներում կամ չգիտեմ ռուսաստաններում չկարողացավ քարերն իրար վրա ճիշտ շարել, այնտեղից լարեցին։ Ինչ ասեմ՝ թող նրա կատարած աշխատանքից մի դրական բան ասեն, ասեմ՝ ապրի։ Գարիկը չէ, նրա շրջապատից ՔՊ-ական ով ուզում է՝ լինի, եթե ինձ կկարողանա ապացուցել, որ երկրի, մեր ժողովրդի համար որևէ դրական քայլ գրանցել է, առաջինը ես ատամներով իրենց կպաշտպանեմ։

Ցավոք, ասել եմ, ու կրկնում եմ՝ սրանք թուրքական «գորշ գայլերն» են՝ հայի դիմակով, որ գրավել են և՛ խորհրդարանը, և՛ Կառավարության շենքը։ Սրանք ուզում են իրենց սուլթան կարգեն»,- հավելեց Ուրցաձորի ղեկավարը։

Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությունների հետ իրենց համագործակցությանը, Ռաֆիկ Անդրեասյանը նկատեց՝ ներկայիս իշխանությունն իր համար գոյություն չունի, այդպես է եղել ի սկզբանե։

«Ինքս ՏԻՄ-ի ակունքներում կանգնած մարդ եմ եղել ու կանգնելու եմ մինչև վերջ, որպեսզի կայանան ՏԻՄ-երը, դրա համար հույսս դրել եմ իմ ժողովրդի, մեր բնակիչների վրա։ Ինչ վերաբերում է այս կառավարության արած գործերին, ապա ասեմ՝ այդ նույն Գարիկը որքան ժամանակ մարզպետ աշխատեց, այդքան ժամանակ ՀՀԿ-ի ծրագրով էր աշխատում, այդ ընթացքում անգամ չկարողացավ մի ծրագիր գրել, մի բան առաջարկել։ Այ մարդ, նա ի՞նչ քաղաքական պաշտոն վարող մարդ է, դրանք լավ գործ տվողներ են, ուրիշ ոչ մի բան, լավ մարդկանց վրա ցեխ շպրտողներ են, իրենց մասին ավելին չեմ կարող ասել»,- եզրափակեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Հիշեցնենք՝ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանությունները Ռաֆիկ Անդրեասյանին պարտադրեցին հրաժարականի դիմում գրել, նրա նկատմամբ հարուցվեցին նաև քրեական գործեր, սակայն հրաժարականից հետո անցկացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքում Անդրեասյանը վերընտրվեց՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին: