Ադրբեջանցիները կարող են հարյուրավոր հայ զինվորների գերեվարել. Նորատ Տեր-Գրիգորյանց
Ադրբեջանցիները կարող են գերի վերցնել հարյուրավոր հայ զինվորների: Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր պաշտոնապես հաստատվել է եւս մեկ հայ զինվորի՝ գերեվարման մասին։ «Հունիսի 8-ին N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով չկարողանալով կողմնորոշվել տեղանքի վրա, հայտնվել է տարածք, որը վերահսկվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից»,- հայտարարել է ՊՆ-ն: Իսկ մինչ այդ՝ մայիսի 27-ին, հայտարարվել էր 6 հայ զինվորի գերեվարման մասին։
Տեր-Գրիգորյանցը նշեց, որ նման դեպքերը հնարավոր են, քանի դեռ դիմադրություն չկա։ Իսկ ադրբեջանցիները օգտվում են Հայաստանում տիրող քաոսից ու առաջ են շարժվում:
«Ինչու՞ նա թույլ տվեց ադրբեջանցիներին այդքան մոտենալ: Ինչո՞ւ, երբ Տավուշում սկսվեցին սադրանքներ, հայկական կողմը անմիջապես սկսեց կրակել:
Սպան հրաման է տալիս չկրակել, բայց նա չգիտի, թե ինչ է կատարվում դիրքերում: Նման հրամաններ տալուց առաջ պետք է հիշել Սահմանադրության հոդվածները: Սակայն այսօր անգամ պետության ղեկավարը այդ հոդվածներին չի հետևում: Հայաստանի զինված ուժերը արտաքին սպառնալիքի դեպքում պետք է ապահովեն երկրի անվտանգությունը », - շեշտել է գեներալ-լեյտենանտը:
Տեր-Գրիգորյանցն արձանագրել է, որ բանակը որևէ քայլ չի ձեռնարկում՝ կապված այս իրավիճակի հետ: «Եթե որևէ խախտում կա ` պետք է կրակել, նման դեպքերում ոչ ոք հրաման չի տալիս», - ասել է նա:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...