Աշոտ Փաշինյանի փոխարեն Ադրբեջանը կհանձնի 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ. Ադրբեջանի պատասխանը՝ Փաշինյանին
Փաշինյանի հայտարարությունը՝ որդուն հանձնելու Ադրբեջանին գերիներին վերադարձնելու դիմաց, չի ընդունվել Ադրբեջանի նախագահի կողմից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյան, արձագանքելով իր որդուն մյուս գերիների ազատության դիմաց Բաքու ուղարկելու առաջարկներին, հայտարարել էր, թե համաձայն է ու պատրաստ է որդուն ուղարկել պատադի կարգավիճակով՝ բոլորին գերիներին Հայաստանին հանձնելու պայմանով։ Ավելին, նշել էր, թե հանձնարարել է համապատասխան մարմիններին պաշտոնապես հանդես գալ նման առաջարկով։
Սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալիևը Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևին հանձնարարել է օպերատիվ կապի միջոցով հայկական կողմին փոխանցել, որ «Գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։
Մեկնաբանելով տեղեկությունները՝ գերիների վերադարձի հարցով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ինքը լսել է Ալիևի և Նագիևի զրույցի մասին։ Նշենք, որ ավելի վաղ Բորիս Ավագյանը եւս առաջարկել էր Փաշինյանին իր որդուն փոխանակել գերեվարված զինծառայողների հետ։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը