Դեսպան՝ երեք տարո՞վ. Դիվանագիտական կորպուսը խիստ զարմացել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 1-ի հրամանագրով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկով, նրա նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին նշանակեց Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Դիվանագիտական կորպուսը, ծանոթանալով հրամանագրի տեքստին, խիստ զարմացել է, քանի որ հատուկ շեշտված է․ «Նշանակել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիեւ)»:
Երբեք ՀՀ բարձրագույն դիվանագիտական պաշտոնների՝ դեսպանների ու դեսպանորդների նշանակման հրամանագրերում չի նշվել ժամկետը։
Անգամ այս տարվա հրամանագրերում՝ հունվարի 27-ին Արմելլա Շաքարյանին՝ Մեքսիկայում, փետրվարի 16-ին Հրանտ Պողոսյանին՝ Ճապոնիայում եւ Կորեայում, մարտի 18-ին Արմեն Մարտիրոսյանին Լիտվայում դեսպան նշանակելու հրամանագրերում եւ ոչ մեկի դեպքում ժամկետ նշված չի եղել։
Մեզ հետ զրույցում Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը նշեց, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը նախատեսում է «2 տարի+1» աշխատած դիվանագետների ռոտացիա, սակայն հրամանագրերում ժամկետներ երբեք չեն նշվել, որովհետեւ դեպքեր են եղել, երբ դեսպանն աշխատել է ընդամենը ամիսներ, իսկ երբեմն՝ 10 եւ ավելի տարի։ Սա, ըստ նրա, քաղաքական նշանակում է եւ «հերթական ինքնակամ մոտեցումը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...