Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության Ինչ պետք է անեն արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը Իրանի հետ լարվածության աճի պատճառով ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Սիրիայից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից. Կիրիլ Դմիտրիև Ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ. Մակա Բոչորիշվիլի ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները․ Միրզոյան Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ Համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել

Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստՀիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրությանԹեհրանը գրավոր առաջարկ կներկայացնի Վաշինգտոնին. ReutersՀայաստանում բնակվող ո՞ր ազգային փոքրամասնություններն են առավել մեծաթիվԻնչ պետք է անեն արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները100 մլն եվրո վարկ՝ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման համարՊերուի խորհրդարանը նախագահ է ընտրել 83-ամյա պատգամավոր Խոսե Մարիա ԲալկասարինՀայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին ձերբակալել են Իսրայելում. Daily MailՄայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերըՄեծ Պահք. Օր 4Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներՀայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրըՀայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակԻրանի հետ լարվածության աճի պատճառով ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում ՍիրիայիցՎիճաբանություն և ծեծկռտուք. 5 հոգով ծեծի են ենթարկել երիտասարդներին․ վիրավորներ կանՀայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվելՌուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից. Կիրիլ ԴմիտրիևԻնտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ. Մակա ԲոչորիշվիլիՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները․ ՄիրզոյանԱյսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել ԻրանինՈվ կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինըՓետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելուՄարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին ՃարտարումԼարսը կրկին փակ էԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիՀայաստանի երկաթուղային համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». ՇոյգուԱՄՆ մտադիր է ընդլայնել օտարերկրյա արբանյակների վերահսկողությունըՔՊ-ում էլի ներքին խմորումներ են Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին. Սպիտակ տունՖրանսիայում անձրևների տևողության ռեկորդ է գրանցվելԹրամփն 90% հավանականությամբ լայնածավալ պատերազմ է սկսելու Իրանի դեմՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալԱդրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ ԼավրովԺնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել․ Քերոլայն ԼևիթՍպիտակ տունը Իրանից «խելամիտ» գործարք է ակնկալումՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզում իրականացված աշխատանքների ընթացքինՀունաստանի նախագահը Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդԱջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ըՈւրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունՄակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է հերձվшծ գորտի հետ, որի ուղեղը բացակայում է, բայց ողնաշարը դեռ մնում էՌուսաստանում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստ քաղաքացիների համարԿրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներՀամայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերելԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվելԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը
Հայաստան

Այսօր ամբողջ աշխարհն է գերիներից խոսում, նա ասում է` գերիները 2 ամիս էլ կսպասեն. Գագիկ Գինոսյան

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ անդրադարձ էր կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։

«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը»,- իր խոսքում նշել էր նա՝ հավելելով, որ պետք է ուշադիր լինեն գերեվարվածների ընտանիքների նկատմամբ, և, որ պետությունն ինչ հնարավոր է, անում է:

168.am–ի հետ զրույցում հասարակական գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նկատեց՝ նորմալ, բանական, բարոյականություն ունեցող մարդը նման հայտարարություն չի կարող անել, սա հերթական, չմտածված խոսքն է, որը բնորոշ է այդ մարդուն, որն առանց մտածելու խոսում է։

«Մի մարդ, որը չգիտի մտածել, մտքերը ճիշտ ձևակերպել, նա ուղղակի բարոյականությունից զուրկ է, այսօր ամբողջ աշխարհն է գերիներից խոսում, սակայն նա ասում է, թե գերիները 2 ամիս էլ կսպասեն։ Նա այդ մարդկանց, նրանց ծնողներին, հարազատներին հարցրե՞լ է, թե՞ ինքն է որոշում՝ ով որտեղ, ինչ սպասի։ Իր ապազգային, խայտառակ ստորագրած փաստաթղթի մեջ անգամ ամրագրված է, թե ինքն իր բոլոր խոստումներն ադրբեջանցիներին՝ իրականացրել է, այդ թվում՝ ռուսներին, գերիների մասին մտածող չկա։ Որևէ մեկ քայլ, որը վերաբերում է ի շահ Հայաստանի, չի իրականացվել։ Այդ փաստաթղթում գրված էր, որ գերիները բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեն, Հայաստանը նույնիսկ տվեց այն դիվերսանտներին, որոնք առհասարակ այս պատերազմի հետ կապ չունեին։ Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր ժամանակին, կրկին անհատույց, բոլոր ռազմագերիներին վերադարձրեց՝ փոխարենը չստանալով որևէ հայ ռազմագերի»,- նշեց Գագիկ Գինոսյանը։

 Ըստ նրա, այսօր ակնհայտ է, որ հայկական կողմը վերադարձրել է բոլոր գերիներին, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստացել, ավելին՝ որևէ հույս չկա, որ կառավարությունը մատը մատին կխփի, որպեսզի գերիներին վերադարձնի։

Միաժամանակ նա հավելեց՝ կասկածում է, որ այսօր Հայաստանն ունի կառավարություն։

«Լյուդովիկոս 14-րդն ասում էր՝ կառավարությունը ես եմ, պետությունը ես եմ, բայց ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չէ մեր պետությունը։ Հասարակական կազմակերպությունները վստահաբար գործառույթն անում են, այդ թվում՝ միջազգային «Կարմիր խաչը», որպեսզի հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնեն հայրենիք։ Սակայն պետական տեսանկյունից որևէ կառույց, պատկան մարմին, որի գործառույթի մեջ մտնում է դա, տեղեկություն չունեմ՝ ինչ են անում։ Սա նուրբ թեմա է, որովհետև նախորդ պատերազմից էլ գիտենք, որ բավականին շատ տղաներ կային գերի և որևէ մեկ կառավարություն այդ տեսանկյունից որևէ բան չի արել, այդ թվում՝ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի հետ կապված՝ որևէ կառավարություն քայլ չձեռնարկեց։ Մենք երբեք չենք ունեցել ազգային պետություն և ազգային կառավարություն որևէ մեկի օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, որը հայտարարում էր, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, մինչև մարդիկ, որոնք ուղղակի ապազգային են, որոնք դեռ հայերեն խոսել, հայերեն մտքերը շարադրել պետք է սովորեն»,- շեշտեց Գագիկ Գինոսյանը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում նրա ոտքերի տակ գառ ու ոչխար մորթելուն՝ ընդգծելով, որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ նման բան եղել է, ուստի այդ թատերականացված գործողությունները նոր չեն, և տեղի յուրաքանչյուր իշխանիկ փորձում է այդ կերպ իր տեղն ապահովել։

«Շատ հավանական է, որ իրենց մարդիկ են, իրենց բարեկամներն են, այնպես որ, չեմ կարծում, որ դա իմ ազգն է։ Ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մեկի ոտքի տակ գառ մատաղ անել, ազգային հերո՞ս են դիմավորում, ի՞նչ է։ Կարծում եմ՝ ժամանակին նույնիսկ Նժդեհի ոտքերի տակ ոչխար չեն մորթել, որովհետև Նժդեհը դա թույլ չէր տա իր մարդկային տեսակով, նույնը նաև Գևորգ Չաուշը, Անդրանիկը, որովհետև նրանք իրական հերոս էին, ազգային հոգի ու գաղափար կրող նվիրյալներ էին։ Իսկ ովքե՞ր են սրանք, ովքե՞ր են նախորդները, որ հիմա այսպես մեծ-մեծ խոսում են, ինչո՞ւ հանձնեցին իշխանությունը դավաճանին։ Ինչո՞ւ 2008 թվականին 10 զոհ տվեցին, 2018-ին էլ 10 զոհ տային կամ իրենք զոհվեին ու իշխանությունը չտային դավաճանին։ Հիմա բոլորը ծիծաղելի են»,- նշեց մեր զրուցակիցը։

Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ ազգն իր սթափությունը ցույց կտա՝ որևէ մեկ իշխանիկի ձայն չտալով, մերժելով բոլորին, որովհետև որևէ մեկն ազգային որևէ բան չի արել։

«Հիշո՞ւմ եք, որ ասում էին, ինչքան ուզենք՝ այնքան կխփենք, ինչքան պետք էր, այդքան նկարում էին, հիշո՞ւմ եք, որ մտնում էին մարդկանց տներ ու ասում, թե որևէ բան չեն փոխելու, ավելի լավ է 10 հազար վերցնեն։ ժողովուրդը հիմա չի հավատում, որ կարող է ինչ-որ բան փոխել, այդ թերարժեքության բարդույթը ձևավորվել է նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, այնպես որ, այսօր զարմանալ պետք չէ այն ամենի վրա, ինչ կատարվում է, քանի որ այդ ամենի հիմքը շատ ավելի խորքային է։ Վստահ եմ, որ երկու կողմն էլ՝ ներկայիս ու նախկինում իշխանության եղած անձինք՝ երեք նախագահները և ներկայիս վարչապետը, իրենց չանցնելու վախից պատրաստ են նույնիսկ ժողովրդին տանել քաղաքացիական պատերազմի, սակայն վստահ եմ, որ ազգը սթափ ու իմաստուն կգտնվի և այդ քայլին չի գնա՝ թույլ չտալով, որ մի քանի շնաձուկ խժռի ազգին»,- ասաց նա։

Գագիկ Գինոսյանը կոչով դիմեց նաև սփյուռքին և բոլոր կարող հայերին՝ կանգնելու ոչ թե բանակի կողքին, քանի որ բանակն այսօր ենթակա է այն նույն կառավարությանը, որը գերիների և մնացածների հարցերը չի լուծում, այլ կանգնեն սահմանապահ գյուղերի կողքին։ Օգնեն այդ գյուղերին, որպեսզի կարողանան պահել սահմանները։

«Ընտրությունների ժամանակ, եթե ադրբեջանցիների համար ոչ շահավետ լինի ընտրությունների ելքը, նրանք կփորձեն ոտնձգությունները խորացնել մեր սահմանների նկատմամբ, այդ պատճառով էլ՝ բոլորս դեպի սահման. սահմանը պահելու կարիք կա»,- եզրափակեց Գագիկ Գինոսյանը։