Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստ Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության Ինչ պետք է անեն արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը Իրանի հետ լարվածության աճի պատճառով ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Սիրիայից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից. Կիրիլ Դմիտրիև Ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ. Մակա Բոչորիշվիլի ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները․ Միրզոյան Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ Համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել

Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստՀիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրությանԹեհրանը գրավոր առաջարկ կներկայացնի Վաշինգտոնին. ReutersՀայաստանում բնակվող ո՞ր ազգային փոքրամասնություններն են առավել մեծաթիվԻնչ պետք է անեն արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները100 մլն եվրո վարկ՝ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման համարՊերուի խորհրդարանը նախագահ է ընտրել 83-ամյա պատգամավոր Խոսե Մարիա ԲալկասարինՀայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին ձերբակալել են Իսրայելում. Daily MailՄայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերըՄեծ Պահք. Օր 4Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներՀայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրըՀայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակԻրանի հետ լարվածության աճի պատճառով ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում ՍիրիայիցՎիճաբանություն և ծեծկռտուք. 5 հոգով ծեծի են ենթարկել երիտասարդներին․ վիրավորներ կանՀայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվելՌուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից. Կիրիլ ԴմիտրիևԻնտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ. Մակա ԲոչորիշվիլիՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները․ ՄիրզոյանԱյսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել ԻրանինՈվ կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինըՓետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելուՄարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին ՃարտարումԼարսը կրկին փակ էԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիՀայաստանի երկաթուղային համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». ՇոյգուԱՄՆ մտադիր է ընդլայնել օտարերկրյա արբանյակների վերահսկողությունըՔՊ-ում էլի ներքին խմորումներ են Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին ուղերձով կդիմի ԱՄՆ Կոնգրեսին. Սպիտակ տունՖրանսիայում անձրևների տևողության ռեկորդ է գրանցվելԹրամփն 90% հավանականությամբ լայնածավալ պատերազմ է սկսելու Իրանի դեմՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալԱդրբեջանի նախագահն աշխատանքային այցով Վաշինգտոնում է Ռուսաստանը ԱՄՆ-ին նոտա է ուղարկել, սակայն պատասխան չի եղել․ ԼավրովԺնևում Ուկրաինայի հարցով բանակցություններում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել․ Քերոլայն ԼևիթՍպիտակ տունը Իրանից «խելամիտ» գործարք է ակնկալումՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է սուբվենցիոն ծրագրով Լոռու մարզում իրականացված աշխատանքների ընթացքինՀունաստանի նախագահը Վահագն Խաչատուրյանին պարգևատրել է «Հիշատակի մեծ խաչ շքանշանով»Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդԱջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով երթևեկող մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ըՈւրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունՄակրոնը ՆԱՏՕ-ն համեմատել է հերձվшծ գորտի հետ, որի ուղեղը բացակայում է, բայց ողնաշարը դեռ մնում էՌուսաստանում առաջարկել են բարձրացնել հարկերը հարուստ քաղաքացիների համարԿրակոցներ Աջափնյակում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներՀամայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերելԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերվելԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը
Հայաստան

Հարցեր, որ ունեն փաստական պատասխաններ 1 «Գույք պարտքի դիմաց»

 

Նախընտրական փուլում, ինչպես պատերազմում՝ ստերը էլ ավելի են մեծանում։ Ու դրանց անպայման պետք է պատասխանել՝ փաստական։ Հարցերը, որոնք պատասխան չեն ունենում, որքան էլ սուտ ու անտրամաբանական լինեն, սկսում են իրենց՝ անտրամաբանական տրամաբանությամբ։

Եվ այսպես՝ «Գույք պարտքի դիմաց». Այս օրերին շրջանառվող հարց, քննարկումներ դրա շուրջ, բայց քննարկումներ, որոնցում հիմնականում բացակայում է փաստականը, քանի որ դիտավորյալ է այն դաշտ գցվել հենց այդ ձևով՝ «Քոչարյանը սաղ տվեց ռուսներին», «աշխատող զավոդները ռուսներին տվին» և այլն:

Պարտք, որ կուտակվել էր

նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում, հիմնականում՝ 1992-94 թվականների միջակայքում, Ռուսաստանից Հայաստանի վերցրած տարբեր վարկերի հաշվին: Պարտքի գումարը կազմում էր մոտ 100 մլն դոլար, իսկ ավելի կոնկրետ՝ 98 միլիոն դոլար:

Այսինքն, 1998-ին ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանությունը այդ արտաքին պարտքը «ժառանգություն» ստացավ նախորդ կառավարույթունից: Իսկ 2000-ականների մեկնարկին ծագեց Ռուսաստանին ունեցած այդ պարտքը փակելու խնդիրը:

Հնարավո՞ր չէր Ռուսաստանին ունեցած այդ պարտքը մարել փողով

«Քեշ» փողով Ռուսաստանին ունեցած 98 միլիոն դոլարի պարտքը փակելու հետևանքը կլիներ այն, որ Հայաստանի կառավարությունը արդեն կդժվարանար ուսուցիչների, բժիշկների, մարտական սպաների աշխատավարձերը բարձրացնելու, կենսաթոշակառուների թոշակներն ավելացնելու, պետական բյուջեով նախատեսված շինարարական և այլ ծախսեր կատարելու հարցերում, իսկ այդ ամենը, սիրելի հայրենակից, կխփեր հենց քո գրպանին ևս:

Այսինքն, կարելի էր և փողով այդ պարտքը փակել, բայց… կանգնել նոր պարտք վերցնելու խնդրի առաջ:

Ձեռնարկություններ՝ «պարտքի դիմաց»

Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների արդյունքում ձևավորվեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որի վերաբերյալ համաձայնությունը կնքվեց 2002-ին: Ըստ այդմ՝ Հայաստանը Ռուսաստանին փոխանցեց հետևյալ ընկերությունները՝
1 Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, 2 «Մարս» գործարանը, 3 Երևանի նյութաբանության, 4 Երևանի մաթեմատիկական մեքենաների («Մերգելյան»), 5 Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները։

Ի՞նչ տվեց դա Հայաստանին

Առաջին՝ Հայաստանի կառավարությունը այդպիսով մարեց 99 միլիոն դոլարի արտաքին պարտք, այդ չափով նվազեցնելով պարտք լինելու նյութական և հոգեբանական բեռը:

Երկրորդ՝ բացի այն, որ Ռուսաստանին ունեցած 99 միլիոն դոլարի պարտքը զրոյացավ, «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ռուսական կողմը, ստանձնած պարտավորության համաձայն, կատարեց 100 միլիոն դոլարի ներդրում՝ Հայաստանի տնտեսության մեջ: Այսինքն, ծրագիրը ոչ միայն Հայաստանի տնտեսությանը վնաս չտվեց, ոչ միայն արտաքին պարտքը 100 միլիոն դոլարով նվազեց, այլև լրացուցիչ 100 միլիոն դոլարի ռուսական կապիտալի մուտք եղավ Հայաստանի տնտեսություն: Ու այդ ներդրումները շարունակական բնույթ են կրել ու կրում:

Երրորդ՝ Հայաստանը այդ ծրագրով երաշխավորեց թվարկված ընկերությունների պահպանումը, ապա՝ հետագա զարգացումն ու արդիականացումը, Հայաստանի քաղաքացիների համար նոր աշխատատեղերի ստեղծումն ու զբաղվածության ապահովումը, բյուջեի հարկային մուտքերի ավելացումը:

Չորրորդ՝ այս ծրագրի շնորհիվ, Հայաստան-Ռուսաստան առևտրատնտեսական հարաբերությունների բովանդակությունը «պարտապան-պարտատեր» հարթությունից արագորեն տեղափոխվեց տնտեսական գործընկերության ու դրա խորացման հարթություն:

Ի՞նչ եղավ նշված ընկերությունների հետ

Հրազդանի ՋԷԿ-ի հետ կապված՝ պատասխանը պարզ է ու ակնհայտ: Գործում է, էլեկտրաէներգիա է արտադրում: Իսկ նշված 3 գիտահետազոտական ինստիտուտները հետագայում միավորվեցին և այժմ հանդես են գալիս որպես՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ անվանմամբ (օրինակ միայն «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ն 2017 թվականին 207 մլն դրամ հարկային մուտք է ապահովել):
Հետագայում՝ 2013-ին «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ բարձր տեխնոլոգիական և նորարարական արտադրությունների կազմակերպման նպատակով:
Այդ ազատ տնտեսական գոտում ստեղծվել և գործում են՝ 1 «Լեդ» լամպերի արտադրությունը, 2 «Ֆարմատեք» դեղագործական ընկերությունը, 3 «Ինստիգեյթի» անօդաչու սարքերի արտադրությունը, 4 «Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies»-ը՝ հայկական ArmTab պլանշետների և սմարթֆոնների արտադրողը և այլն: Այդ ազատ տնտեսական գոտու մեկնարկից, օրինակ, մինչև 2017 թվականը ներառյալ, փաստացի իրականացվել է 2,8 մլրդ դրամի ներդրում և ստեղծվել 326 նոր աշխատատեղ ու խոսքը որակյալ մասնագետների ու աշխատատեղերի մասին է:

Այսպիսով՝ մնում է մի՝ հիմնական հարց՝ ո՞վ է դժգոհ, որ հայ մարդիկ Հայաստանում աշխատանք ու եկամուտ ունեն:

Աղբյուր` Panorama.am