Փոխմարզպետն ու վարչության պետը ստիպում են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
«Հրապարակի» խմաբգրությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզպետի նորանշանակ տեղակալ Տիգրան Եղիազարյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը զբաղված են Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքի համար մարդկանց հավաքագրելով։
Մասնավորապես, իրենց ենթակայության տակ գտնվող աշխատողներին, դպրոցի տնօրեններին և այլն ստիպում են, որպեսզի մասնակցեն Փաշինյանի հետ հանդիպմանը։ Սեդա Սողոմոնյանի հետ մեզ կապվել չհաջողվեց, սակայն զրուցեցինք փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ իրենց ենթականերին համոզում են, որպեսզի մասնակցեն Փաշինյանի հետ հանդիպմանը․ «Իհարկե ոչ»,- պատասխանեց մարզպետը։
Այդ հարցով որևէ մեկի հետ չի՞ զրուցել՝ «ոչ», - կրկին պատասխանեց նա։ Իսկ ինքն անձամբ մասնակցելո՞ւ է Փաշինյանի հանրահավաքին․ «Ոչ, ես հիմա մարզպետարանում նստած եմ, ընթացիկ աշխատանքներով եմ զբաղված, երեկոյան կգնամ հանդիպմանը, բայց հիմա աշխատանքի վայրում եմ»,- ասաց Եղիազարյանը։
Նշենք, որ մեզ հետ կապ էր հաստատել և ահազանգել էր այն քաղաքացին, որին հենց, իր պնդմամբ, զանգել և սպառնացել էին, որ մասնակցի Փաշինյանի հանրահավաքին։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը