Մարզերում իշխանությունը պայքարում է ինքն իր դեմ․ յուրաքանչյուրը փորձում է մյուս շտաբից մեծ ցուցակ ներկայացնել
«Փաստը» գրում է․
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները, հասկանալով, որ նախնական տվյալներով արդեն հիմա պարտված են Երևանում, իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են մարզերում և փորձում են ամեն ինչ անել՝ մարզերից հնարավորինս մեծ թվով ձայներ պոկել, քանի որ դա են համարում իրենց միակ փրկօղակը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշոր համայնքներում անգամ մի քանի շտաբ են բացել, որոնք կոորդինացնում են իշխանության «վերնախավի» տարբեր ներկայացուցիչներ։
Իշխանության տեղական «համակարգողները» փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ և ամեն ինչ անում են «վերևներին» տպավորելու համար։ Ընդ որում, յուրաքանչյուրը փորձում է մյուս շտաբից մեծ ցուցակ ներկայացնել։
Արդյունքում, ներքին «մրցակցությունը» որոշ տեղերում վերածվել է յուրատեսակ պայքարի: Թերթին տեղեկություններ են հասել, որ անգամ իրարից թաքցնում են ցուցակները։ Ըստ մեր աղբյուրների, որոշ համայնքներում նույնիսկ կոնֆլիկտներ են եղել այս հողի վրա: Հարցն այն է, որ առանց այն էլ իշխանական ուժի ներկայացուցիչները հազիվ են մարդ գտնում, որ պատրաստ կլինի ՔՊ-ին ձայն տալ, ուստի վերոհիշյալ մրցակցությունն ավելի է թեժանում»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը