Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը «ամոթալի» է անվանել «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, թե Վրաստանը պետք է ներողություն խնդրի Ցխինվալից 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար, հաղորդում է NewsGeorgia-ն։
««Վրացական երազանքն» այս հայտարարությամբ ծառայում է միայն Ռուսաստանի շահերին, ձախողում է օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականությունը և վնասում Վրաստանի ազգային շահերին»,- ասվում է ՄԱՇ-ի հայտարարության մեջ։
Նախկին իշխող կուսակցությունը Իվանիշվիլիից պահանջել է ներողություն խնդրել։
«Նա և «Վրացական երազանքը» պետք է ներողություն խնդրեն վրաց ժողովրդից այս դավաճանական հայտարարության համար, և այն բանի համար, որ 12 տարում մարդիկ աղքատացել են, երկիրը դատարկվել է, ծնելիությունը պատմական ցածր մակարդակի վրա է, և Վրաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ»։
Այստեղ նաև վստահություն է հայտնվում, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում «վրաց ժողովուրդը կհաղթի «Վրացական երազանքին» և միասնության և Եվրամիությանն ինտեգրվելու միջոցով իր ազգային շահերը պաշտպանելու խաղաղ քաղաքականություն կիրականացնի։
Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը պետք է ներողություն խնդրի օսերից 2008 թվականի պատերազմի համար և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը մեղադրել այս պատերազմը սկսելու մեջ։


















































Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից