Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրացական իշխանությունները որոշել են երկարաձգել փոքր ու միջին հյուրանոցների օժանդակության ծրագիրը, որը մեկնարկել էր համավարակով պայմանավորված՝ որպես կորոնավիրուսային ճգնաժամի տնտեսական հետեւանքները մեղմացնող միջոցառում։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը։
Ըստ վրացական կառավարության պարզաբանման, Վրաստանում տուրիստական սեկտորը, որտեղ աշխատում է մոտ 150 հազար մարդ, ամենից շատն է տուժել համավարակից եւ այդ պատճառով իշխանությունները այդ սեկտորին օգնելու համար կենտրոնացրել են երկու հարյուր միլիոն լարի կամ 65,1 միլիոն դոլար։ Օգնության մեխանիզմներից մեկն էլ փոքր եւ միջին հյուրանոցների ունեցած վարկերի տոկոսների համաֆինանսավորումն է՝ ամենամսյա ռեժիմով։ Պետությունը, ընդ որում, համաֆինանսավորման միջոցով ստանձնել է տոկոսների 80 տոկոս մասնաբաժնի ֆինանսավորումը վեց ամիս շարունակ։ Նոր որոշմամբ ֆինանսավորումը կտեւի 12 ամիս, այսինքն՝ երկարաձգվում է եւս վեց ամսով։


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Մեզ այլևս արտակարգ դրություն և պարետային ժամ պետք չէ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ