Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններումч ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-14-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի գիշերը՝ 4-6 աստիճանով, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.1°C (1965թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.9°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.1°C


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...