Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելի ընդդիմադիր ուժերին չի հաջողվել հստակ մեծամասնություն ձևավորե Առաջին անգամ հստակ սահմանվում է պետության հիմնադիրը և պետական շահը Վրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի մատարարարումը կարևոր է տարածաշրջանային համագործակցության համար Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Առատ ձյան և բքի հետևանքով բնակավայրերը սնուցող 6 կՎ օդային գիծը վթարվել է Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդեսը ՆԳՆ Պարեկային ծառայության 9 ամսվա արդյունքները (տեսանյութ) ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ) ՀՀ ԳԱԱ նախագահի միասնական թեկնածու է առաջադրվել ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Մեր պատասխան գործողություններն Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտների նկատմամբ անխուսափելի են Բոլոր հարձակումներն անմիջապես կդադարեն, եթե Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմը

Իսրայելի ընդդիմադիր ուժերին չի հաջողվել հստակ մեծամասնություն ձևավորեԱռաջին անգամ հստակ սահմանվում է պետության հիմնադիրը և պետական շահըՎրաստանի տարածքով Հայաստան նավթամթերքի մատարարարումը կարևոր է տարածաշրջանային համագործակցության համարՎիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Առատ ձյան և բքի հետևանքով բնակավայրերը սնուցող 6 կՎ օդային գիծը վթարվել էԱթենքի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդեսըՆԳՆ Պարեկային ծառայության 9 ամսվա արդյունքները (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)ՀՀ ԳԱԱ նախագահի միասնական թեկնածու է առաջադրվել ակադեմիկոս Աշոտ ՍաղյանըՀունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՄեր պատասխան գործողություններն Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտների նկատմամբ անխուսափելի ենԲոլոր հարձակումներն անմիջապես կդադարեն, եթե Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմըՍպիտակ տան ներկայացուցիչները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել մինչև հունվարISO ստանդարտով Ղարաբաղի բնակավայրերի հայկական անվանումներ չկանՔննարկվել են բնապահպանության ոլորտում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարներըՎարշավան նոտա է հղել ռուսական հրթիռների իր տարածք ներխուժելու համարԻրանի ղեկավարության մահվան դեպքում Թեհրանի դիրքորոշումը կարող է ավելի կոշտանալՀայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերըՊատգամավորները կեղծ ամուսնացել են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցների հետ՝ մահվան դեպքում տրվող պետական ​​վճարումները ստանալու համարՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԼարսը փակ է. Հայաստանում ճանապարհները հիմնականում բաց ենԳործարկվել է armenia.dealroom.app-ը՝ հայկական ստարտափ էկոհամակարգը՝ մեկ հարթակումԺամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՖինլանդիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԴատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել էԳտնել այնպիսի լուծում, որն օգուտ կբերի թիմինՄիլանը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծըԲրունու Ֆերնանդեշը տրամադրված է տեղափոխվել ՄիլանՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամՍերբիայում տեխնիկական ուսումնարանի սաներից մեկը կրակ է բացել աշակերտների վրա Temerario Spyder` բաց տանիքով սուպերմեքենա Բարսելոնայի ղեկավարությունը դժգոհ է ՖլիկիցChristie’s աճուրդի տան գնահատմամբ Մորգանի ապուրամանը կարող է վաճառվել 8 միլիոն դոլարովՈ՛չ, դա իմ մասին չէՂարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետը երկարաձգվել էԵրևանի Մուրացան փողոցում երիտասարդի սպանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանովՊատումներ Երևանի պատմությունից. ազատազրկված անձինք առցանց ծանոթացել են Երևանի պատմությանըFirebird-ի նոր համալիրը Հրազդանում 15 անգամ մեծ կլինի առաջինիցՄիայն հոկտեմբեր ամսին Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 153 բալիստիկ հրթիռԱնկախ, ինքնիշխան, խաղաղ, զարգացող ու հարատև Հայաստանի ՀանրապետությունՇարքից դուրս մնացած Հարի Քեյնին կփոխարինենՀՀ վարչապետի գավաթ լողի մրցաշարում Շիրակի մարզի դպրոցականները փայլուն արդյունքներ են գրանցել (ֆոտոշարք)Այցելություն Ռումինիայի նախագահական նստավայրի տարածքում գտնվող Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի Honda անվտանգության բարձիկների փչող մեխանիզմները կարող են պայթելՈւկրաինայի համար նախատեսված հրթիռների մատակարարումը կասեցվել է Հորմուզի նեղուցով անցնելիս երեք լցանավ է պայթել
Տեսանյութեր

ՆԳՆ Պարեկային ծառայության 9 ամսվա արդյունքները (տեսանյութ)

Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական վարչարարություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգությանն անմիջականորեն սպառնացող իրավախախտումները։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և մարզային ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 779578 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 723 781-ի դիմաց՝ 55 797-ով ավելի։

Տրանսպորտային միջոցների զգալի աճը նոր պահանջներ է առաջադրում ճանապարհային անվտանգության ապահովման հարցում՝ առավել ընդգծելով Պարեկային ծառայության շուրջօրյա վերահսկողության, կանխարգելիչ միջոցառումների և հետևողական վարչարարության կարևորությունը։

2017 թվականի համեմատությամբ Հայաստանում տրանսպորտային միջոցների թիվն աճել է շուրջ 80 տոկոսով՝ 567 404-ից հասնելով ավելի քան 1 միլիոն 27 հազարի։ Մինչդեռ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է։ Տրանսպորտային միջոցների թվի զգալի աճի պայմաններում զոհերի թվի նվազումը Պարեկային ծառայության հետևողական աշխատանքի, երթևեկության վերահսկողության և ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունք է։

Պարեկային ծառայության վարչարարությունն ուղղված է ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, այլև երթևեկության բնականոն ընթացքը խաթարող իրավախախտումների կանխարգելմանը։ Ավտոմեքենաները երկրորդ շարքում կամ մայթերին կայանելը և այլ իրավախախտումներ սահմանափակում են ճանապարհների թողունակությունը, խոչընդոտում տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ու նպաստում խցանումների առաջացմանը։

Վերահսկողության կարևոր ուղղություններից է արագության սահմանված չափի պահպանման նկատմամբ հսկողությունը։ Իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել է արագության գերազանցման 89 369 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75 786-ի դիմաց։

Հետևողական աշխատանք է իրականացվել նաև երեխաների անվտանգ տեղափոխման կանոնների պահպանման ուղղությամբ։ Պարեկային ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, երեխաների տեղափոխման 10 844 դեպք՝ նախորդ տարվա 9 067-ի դիմաց։

Երթևեկության բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ուշադրության կենտրոնում է սխալ կայանումների դեմ պայքարը։ Մասնավորապես, երկրորդ շարքում կայանման 35 392 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 14 241-ի դիմաց, իսկ մայթերին կայանման դեպքերը կազմել են 2 162՝ 2025 թվականի 1 211-ի դիմաց։

Պարեկային ծառայողների հետևողական վարչարարության և իրականացված թիրախային միջոցառումների արդյունքում բացահայտվել է ոչ սթափ վիճակում վարելու 16 297 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 544-ի դիմաց։

Վարչարարության արդյունավետության գործում կարևոր դեր ունեն նաև տեխնիկական միջոցները։ Տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով արձանագրելու երթևեկության կանոնների խախտումները և ապահովելու դրանց նկատմամբ հետևողական վերահսկողություն։

Պարեկային ծառայողների թիրախային աշխատանքը նպատակ ունի ձևավորել ճանապարհային երթևեկության պատասխանատու մշակույթ, որտեղ կանոնների պահպանումը կլինի վարքագծի մաս, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները՝ խախտումները չկրկնելու միջոց։