Ինչպես են հռոմեական քաղաքները ոչնչացրել առողջությունը. Հնագետները բացահայտել են քաղաքաշինության ավերիչ հետևանքները
Գիտնականները պարզել են, որ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում քաղաքաշինությունը զգալիորեն բացասական ազդեցություն է ունեցել բրիտանացի բնակիչների առողջության վրա, բայց միայն նրանց, ովքեր ապրել են քաղաքներում: «Antiquity» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը հիմնված է նախահռոմեական երկաթի դարաշրջանի և հռոմեական ժամանակաշրջանի մարդկային կմախքների համեմատական վերլուծության վրա, որոնք հայտնաբերվել են Անգլիայի հարավային և կենտրոնական մասերում:
Արդյունքները ցույց են տվել, որ հռոմեական ժամանակաշրջանում քաղաքներում նկատվել է բացասական առողջական ցուցանիշների զգալի աճ. հիվանդությունների, վիտամինների անբավարարության և վարակների նշաններն ավելի հաճախակի և ծանր էին, քան երկաթի դարաշրջանում: Գիտնականները սա բացատրում են գերբնակեցմամբ, կենսապայմանների վատթարացմամբ, աղտոտվածությամբ և ռեսուրսների սահմանափակ հասանելիությամբ, ինչպես նաև կապարի ազդեցությամբ, որը լայնորեն օգտագործվում էր քաղաքային ենթակառուցվածքներում: Սակայն գյուղական վայրերում նման փոփոխություններ չեն հայտնաբերվել. առողջության ցուցանիշները մնացել են համեմատելի նախահռոմեական ժամանակաշրջանի հետ։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հռոմեական օկուպացիայի բացասական հետևանքները անհավասար էին. դրանք զգալիորեն ազդել են քաղաքաբնակների վրա, մինչդեռ գյուղական համայնքները պահպանել են ավելի լավ առողջություն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում