Թալանել են նաեւ Բրիտանական թանգարանը. պարզվում է` Լուվրից մեկ ամիս առաջ
Բրիտանական թանգարանի պահոցից գողացել են 600 արժեքավոր իրեր, հայտնում է բրիտանական ոստիկանությունը։ Դրանք ունեն նշանակալի մշակութային եւ նյութական արժեք։ Գողությունը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերի 25-ի գիշերը, հայտնում է BBC-ին։
Քաղաքի կենտրոնի Քամբերլենդ- Բեյսին շրջանում գտնվող պահոցից դուրս են հանել բրիտանական Արեւելահնդկական ընկերության ժամանակաշրջանին` 1600-1873 թվականներին, պատկանող ռազմական նշաններ, Բրիտանական կայսրությանը և Ազգերի համագործակցությանը նվիրված հավաքածուի մաս կազմով ռազմական հուշանվերներ, զարդեր, բրածոներ և փղոսկրից, բրոնզից և արծաթից պատրաստված արձանիկներ։
Իրավապահները հրապարակել են գողությունից հետո տարածքում գտնվող տեսախցիկների արձանագրված չորս տղամարդկանց լուսանկարները։
«Շատ նշանակալի մշակութային արժեք ներկայացնող իրերի գողությունը լուրջ կորուստ է քաղաքի համար», — ասել է Էյվոնի և Սոմերսեթի ոստիկանության դետեկտիվ-կոնսեբլ Դեն Բուրգանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել եվրոպական եւս մեկ հայտնի թանգարանում` ֆրանսիական Լուվրում գողության մասին։
Հոկտեմբերի 19-ի առավոտյան հանցագործները պատուհանից ներխուժել էին Ապոլլոն պատկերասրահ եւ գողացել զարդեր Նապոլոնյան հավաքածուից։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում