Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը
Լուրերին հակառակ՝ Շերը ներկայումս չի պլանավորում հարսանիք իր երիտասարդ ընկերոջ՝ Ալեքսանդր «AE» Էդվարդսի հետ։ 79-ամյա լեգենդը, որը նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել, չի պլանավորում հարսանիք 39-ամյա ռեփերի հետ երեք տարվա հարաբերություններից հետո։ Երգչուհու ներկայացուցիչը Gossip List-ին ասել է. «Նրա ապագայում ամուսնության մասին բացարձակապես ոչ մի պլան չունի»։
Հարսանեկան նախապատրաստությունների փոխարեն Շերը կենտրոնանում է այլ նախագծերի վրա՝ Սուրբ Ծննդյան սինգլի թողարկման և դեկտեմբերի 20-ին Saturday Night Live-ում կայանալիք ելույթի վրա։
Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ երգչուհին «անտեսում է» 40 տարվա տարիքային տարբերությունը և պատրաստ է լուրջ հարաբերությունների։ Աղբյուրը պնդում էր, որ Շերը իր 80-ամյակը համարում է Ալեքսանդրի հետ ամուսնանալու իդեալական ժամանակը։
CBS Mornings-ին տված հարցազրույցում Շերը խոստովանել է Էդվարդսի հանդեպ իր խորը սերը. «Գիտեք, երբ մեծանում ես, մարմինդ ծերանում է, բայց հոգիդ երիտասարդ է մնում: Ես պարզապես սիրում եմ նրան: Նա գեղեցիկ է և շատ տաղանդավոր»: Սոցիալական ցանցերում տարիքային տարբերության վերաբերյալ քննադատություններին նա պատասխանել է. «Նրանք իմ կյանքով չեն ապրում: Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում մեր միջև: Մենք պարզապես հիանալի ժամանակ ենք անցկացնում»:
Երեք տարվա հարաբերությունների ընթացքում զույգը հաճախ էր հայտնվում հասարակական միջոցառումների, վայելում նորաձևությունը և շփվում: Ալեքսանդրը Շերի հետ ապրում է Մալիբուում գտնվող նրա իտալական Վերածննդի ոճի առանձնատանը:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)