Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան Քննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ Որքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն է Եթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. Էրդողան Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով Ֆրանսիան կրկին շոգի ալիք է ապրում Վլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում» Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը

Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթովՌուսաստանը հայելային պատասխան է տալու առևտրային նավերի զավթման փորձերին. ՊուտինԱֆղանցի աղջիկները շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու իրավունքիցԵկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս ՂազարյանՌուս-ուկրաինական պատերազմում փոխադարձ հարվածները շարունակվում ենՀարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթությունՀայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Արման ԵղոյանԱդրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսովՎենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FTՀրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանըՊանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվիԵրիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊՆոր ԱԺ, նոր դերաբաշխում․ ի՞նչ են ակնկալում քաղաքացիները իշխանությունից ու ընդդիմությունիցԱյս Սահմանադրությամբ ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. ՉախոյանԹուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերըԳլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ«Գութան» փառատոնն այս տարի նվիրված է պարարվեստի նշանավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ծննդյան 60-ամյակինԵրիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարարՎրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջԱլիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասինԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցելՀանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել էՇիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիրՀայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումԻմ աշխատանքն այլ բնույթի էր՝ որպեսզի բոլորը ֆուտբոլը նույն կերպ ընկալեին. Ժոզե ՄոուրինյուՈւիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համարԲաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվելԹրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռովՄեկնարկել է Արծվաբերդ-Չինարի ճանապարհի միջին նորոգումըԱրհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել էԱյո՛, համաձայն եմ։ Այս և իմ բոլոր կյանքերում. Կրիշտիանու ՌոնալդուՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումԵրևանի չորս մանկապարտեզներ իրենց դռներն են բացել երեխաների առջևԵրևանցի 4 դպրոցական կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «STEAM» միջազգային ճամբարինՓրկարարները Հոռոմայրի վանքի մոտակայքում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Գիտություն

Ստում են բոլորը. ապատեղեկատվություն տարածում են ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանի այլ օրգանիզմները

Նյու Յորքի Կոռնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ ապատեղեկատվությունը հատուկ է ոչ միայն մարդկանց, այլեւ ուրիշ կենդանի տեսակների։ Հետազոտության մասին գրել է The New York Times-ը։

Էնդրյու Հեյնը` ուսումնասիրության հեղինակներից մեկը, նկատել է, որ ձկները մեծ առավելություն են ստանում, երբ լինում են խմբով։ Օրինակ` նրանք ավելի զգույշ են  գիշատիչների նկատմամբ։ Երբ մի ձուկը նկատում է սպառնալիք, ապա կտրուկ փոխում է ուղղությունը, որից հետո այդ տեղեկատվությունը արագ տարածվում է, և բոլոր ձկները միասին փախչում են։ Սակայն հաճախ լինում են սխալներ, երբ ձկները սկսում են «փախչել», երբ վտանգ ընդհանրապես չկա։ Այս երեւույթը Հեյնը անվանում է «ապատեղեկատվական կասկադ»։

Նմանատիպ վարքագիծ կարելի է տեսնել նաև թռչունների եւ բակտերիաների մոտ։

Դասական օրինակ է, երբ մի թռչուն արձակում է տագնապի ազդանշան՝ առանց իրական սպառնալիքի, մյուսները սկսում են ընդօրինակել այն՝ փոխանցելով կեղծ տեղեկատվությունը: Հեյնը նման «ապատեղեկատվական կասկադներ» հայտնաբերել է բակտերիաների մոտ, որոնք միմյանց ազդանշաններ են ուղարկում և օգտագործում են այն` վտանգից պաշտպանվելու համար։

Հեյնը խոստովանում է, որ թեման ուսումնասիրության համար շատ բարդ է, քանի որ բակտերիային չես հարցնի` արդյո՞ք վստահում է փորձանոթի հարեւանին, գրում է թերթը։

Ավելին, բակտերիաները և այլ տեսակներ ապրում են մեծ համայնքներում, և տեղեկատվությունը կարող է աղավաղվել նաեւ «հաղորդակցողների» քանակի պատճառով` ինչպես մեր մանկության «փչացած հեռախոս» խաղի ժամանակ էր լինում։

Այս ուսումնասիրությունները Հեյնին և նրա գործընկերներին օգնել են մշակել մաթեմատիկական մոդելներ՝ սխալ տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Նրանք ասում են, որ այս մոդելները կարող են գնահատել, թե որքանով է օրգանիզմի վարքագիծը կախված այլ անհատների ազդանշաններից։

Մաթեմատիկական մոդելները ցույց են տվել, որ սխալ տեղեկատվությունը բնության մեջ առկա բոլոր հաղորդակցման համակարգերի հիմնարար հատկություն է: Սա կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել ցանկացած տեսակի համար: Օրինակ՝ չափազանց երկչոտ ձկները, որոնք արձագանքում են բոլոր կեղծ տագնապներին, կարող են սատկել` պարզապես բավարար սնունդ չգտնելու պատճառով:

Բայց, բարեբախտաբար, բնությունը գտել է տեսակներին ապատեղեկատվությունից պաշտպանելու միջոցներ։ Օրինակ՝ երբ ձկները լողում են փոքր խմբերով, նրանք շատ զգայուն են իրենց հարևանների շարժումների նկատմամբ, իսկ ահա մեծ խմբերում ձկների ուղեղը պակաս զգայուն է, ուստի նրա վրա ազդելու համար պետք է ավելի շատ ձկների շարժում։