5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 5 անդամներ բրոնզե մեդալ են նվաճել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի կազմակերպած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Գարբոյանը կիսաեզրափակչում 0:5 հաշվով զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Հասանբոյ Դուսմատովին: Բազեյանը նույն հաշվով զիջել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Աբումալկ Խալուկովին: Բաչկովը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Կուլերի հետ ու զիջել 5:2 հաշվով: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը կարիերայում 5-րդ անգամ է դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանն ուժերը չափել է Բելառուսը ներկայացնող Ալեքսեյ Ալֆիոռաունի հետ ու զիջել մրցակցին: Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն էլ ԱԱ-ի գերծանր քաշայինների կիսաեզրափակչում զիջել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Արման Մախանովին:
Նշենք՝ Հայաստանի մեծահասակների հավաքականը երբևէ աշխարհի առաջնություններում 5 մեդալ չէր նվաճել։ Հայաստանի թիմի կազմում 14 բռնցքամարտիկ էր ընդգրկված: ԱԱ-ում մրցելույթներ են ունեցել նաև Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63.5 կգ), Արմեն Մաշակարյանը, Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվել է դեկտեմբերի 2-13-ը: Այս տարվա գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը, որն ընդգրկված է առաջնության մրցավարական կազմում։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը, մարզիչը՝ Ռոբերտ Պետրոսյանը։ ՀՀ պատվիրակության կազմում են եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանն ու Սամսոն Խաչատրյանը։
Աշխարհի առաջնությանը 108 երկրի 428 բռնցքամարտիկ է մասնակցել։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար