Մինեսոթայում ներգաղթյալների դեմ գործողության ընթացքում ձերբակալել են ավելի քան 400 մարդու. NBC
ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայությունը (ICE) Մինեսոթայում անօրինական ներգաղթյալներին ձերբակալելու լայնածավալ գործողության ընթացքում բռնել է ավելի քան 400 մարդու։ Այս մասին տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը՝ հղում կատարելով գերատեսչության աղբյուրին։
Մինեապոլիս-Սեն Փոլ ագլոմերացիայում, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ սոմալիական համայնքը, գործողությունը շարունակվում է դեկտեմբերի սկզբից։ Այն ներառում է երկրի տարբեր ծայրերից ժամանած մոտ 100 ICE գործակալ, ինչպես նաեւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ծառայության ներկայացուցիչ Մարկոս Չարլզը NBC News հեռուստաալիքին ասել է, որ գործողությունը «չի ուղղված սոմալիացիների» դեմ եւ որ դաշնային ուժերը «փնտրում են տարածքում անօրինական գտնվող մարդկանց»։ Չարլզը ավելացրել է, որ գործողությունը բարդանում է չափազանց ցուրտ եղանակի պատճառով, ներգաղթյալները «շատ հաճախ դուրս չեն գալիս իրենց տներից»։ Հեռուստալիքի տվյալներով՝ տեղի բնակիչները բողոքում են անվտանգության ուժերի տեղակայման դեմ եւ սպառնալիքներ են հնչեցնում նրանց հասցեին։
Ինչպես դեկտեմբերի 3-ին հաղորդել է The New York Times-ը, դաշնային ուժերը մտադիր են նույնականացնել եւ ձերբակալել այն սոմալիացիներին, ովքեր ստացել են արտաքսման ծանուցումներ, բայց դեռեւս բնակվում են քաղաքում։ Բացի այդ, անվտանգության ուժերը նախատեսում են ձերբակալել այն ներգաղթյալներին, որոնք դեռեւս չեն ստացել անհրաժեշտ փաստաթղթերը։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս