«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: 560 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն հայ ճարտարապետ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը (1926-2014 թթ):
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ջիմ Թորոսյանի դուստր Նունե Թորոսյանը և Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը:
Ողջունելով նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ հայկական հարուստ ճարտարապետությունը՝ որպես պատմամշակութային հետք, տեսանելի է ամբողջ հանրապետությունում, և ոլորտի երախտավորները՝ ի դեմս Ջիմ Թորոսյանի, պետք է ըստ արժանվույն գնահատվեն սերունդների կողմից:
«Ջիմ Թորոսյանի ժառանգությունը տեսանելի և գնահատելի է ոչ միայն տեղացիներիս, այլև ամբողջ աշխարհի համար: Պետությունն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում մշակութային ժառանգության պաշտպանությանը: Մանրամասնորեն ուսումնասիրելով և հիմքից ճանաչելով մեր մշակույթը՝ պետք է զարգացնենք այն՝ կառուցելով նորը: Ջիմ Թորոսյանի ժառանգությունն այսօր էլ կենդանի է, քանի որ ամեն օր, ամեն քայլափոխի մենք հաղորդակից ենք լինում նրա նախագծերով կառուցված հոյակերտ շինություններին»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Ջիմ Թորոսյանի դուստր Նունե Թորոսյանը շնորհակալություն է հայտնել ընտանիքի անունից մեծանուն ճարտարապետի հիշատակը պատվելու համար: Նա ելույթում մեջբերել է Ջիմ Թորոսյանի՝ երիտասարդներին ուղղված խոսքերը, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Տիտղոսները, գովեստները, մեծարանքը, կոչումները լավ են, ուրախացնում են մարդուն, ինչ խոսք, բայց կարևորը գործն է: Ալեքսանդր Թամանյանը հասել էր իր փառքի գագաթնակետին, բայց ամեն ինչ թողեց և եկավ աղքատ, քանդված, ավերակ, գաղթականներով լցված Հայաստան, որպեսզի մայրաքաղաք կառուցի: Եվ արեց անհնարինը: Նրանք, ովքեր կարող են այս անհնարինը շարունակել, թող կառուցեն: Մայրաքաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ, ամենայն լրջությամբ, հոգատարությամբ և մեծ տաղանդով»:
Գեղաթերթիկի վրա պատկերված են Ջիմ Թորոսյանի աշխատանքներից մի քանիսը՝ «Կասկադ» համալիրի մի հատվածը (ճարտարապետներ` Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմեո Ջուլհակյան):
Գեղաթերթիկի վրա առկա են նաև «ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆ», «100 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն. դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, տպարանը` bpost Philately & Stamps Printing /Բելգիա/, նամականիշի չափսերը` 30 x 40 մմ, գեղաթերթիկի չափսերը` 80 x 65 մմ, տպաքանակը՝ 10 000 հատ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում