Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով 4 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2025թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ թիկունքից հարվածել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի գլխին, այնուհետև՝ դեմքին:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնել էր, որ Միհրան Հակոբյանի վրա հարձակվելու միակ պատճառը հասարակական գործունեությունն է, որևէ այլ պատճառ չեն տեսնում:
Նշենք, որ Միհրան Հակոբյանը եղել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր: Ընտրվել է 2017թ. ապրիլի 2-ին՝ «Հանրապետական» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Սակայն կարճ ժամանակ է այդ պաշտոնը զբաղեցրել՝ պայմանավորված 2018թ. իշխանափոխությամբ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...