Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ռուսաստանի Իվանովոյի մարզում կործանվել է Ан-22 բեռնատար ինքնաթիռը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ ծառայություններին։ Օդանավում եղել է 7 մարդ։ Աղետը տեղի է ունեցել Ուվոդի ջրամբարի շրջանում, ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են ջրի վրա, գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արդեն հաստատել է ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի կործանման լուրը։ Ըստ նախարարության՝ աղետը տեղի է ունեցել օդանավի վերանորոգումից հետո թռիչքի ժամանակ։
«Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ շրջանում։ Փրկարարաորոնողական խմբերը մեկնել են վթարի վայր՝ անձնակազմի ճակատագիրը պարզելու համար»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ан-22 Անթեյը խորհրդային ծանր տուրբապտուտակավոր տրանսպորտային ինքնաթիռ է, աշխարհում այդ դասի ամենամեծ եւ առաջին լայնաֆյուզելյաժային օդանավը։ Այն նախատեսված է մեծ հեռավորություններ ծանր եւ խոշորաչափ ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ օդային դեսանտ տեղափոխելու համար։ Այս ինքնաթիռներն առաջին անգամ երկինք են բարձրացել 1965 թվականին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար