«Իրանը պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը». Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին նախօրեին հայտնել է, որ ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության դադարեցման կապակցությամբ՝ հայտարարելով, որ «Իրանը պատրաստ է օգնել երկու հարևան երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորմանը», գրում է IRNA-ն։
Ինչպես նշում է գործակալությունը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ Վաեզին հավելել է, որ Իրանը միշտ համարել է, որ «երկրների, հատկապես հարևան երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, և որ պատերազմը ոչ մի կերպ չի կարող փոխարինել քաղաքական լուծումներին»:
«Ինչպես ընդգծել է Ադրբեջանի նախագահը, Իրանն այդ երկրի հետ իր սահմանը համարում է խաղաղության և բարեկամության սահման, միշտ հարգել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և կոչ արել մյուս երկրներին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը»,- հավելել է նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը