Թուրքիան Ուկրաինային տեխնոլոգիա կփոխանցի թուրքական զինված անօդաչուների համատեղ արտադրության համար
Թուրքիան Ուկրաինային չորս կորվետ (հետախուզական ռազմանավ) կվաճառի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության համաձայնագրի շրջանակում, հայտնում է Defense News-ը՝ վկայակոչելով ոլորտում աղբյուրներին:
Պետության կողմից վերահսկվող թուրքական Defense Technologies Engineering (STM) ընկերությունը նաեւ Ուկրաինային տեխնոլոգիա կփոխանցի թուրքական զինված անօդաչուների համատեղ արտադրության համար՝ գործարքի շրջանակում, որը պոտենցիալ կարող է արժենալ 1 մլրդ եվրո:
STM ընկերության Ada Class Corvette կորվետը, որը մշակվել է Թուրքիայի MILGEM ռազմանավերի ազգային ծրագրի շրջանակում, օգտագործում է ամերիկյան արտադրության մի քանի մասեր, որոնք անհրաժեշտ է փոխարինել տեղական արտադրության բաղադրիչներով՝ վերջերս սահմանված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, որոնք ներառում են արտահանման բոլոր լիցենզիաների արգելք:
Ուկրաինան մի քանի մարտական դրոններ է գնել թուրքական Baykar պաշտպանական ընկերությունից, որը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգականներին, իսկ ավելի ուշ եւս 48 դրոն ձեռք բերելու շահագրգռություն է հայտնել:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը