Սյունեցիները վտարեցին Փաշինյանին, նրանք քաջ Նժդեհի գործի շարունակողներն են, էստաֆետը պետք է Երևանում վերցնենք․ Թևանյան
Այս հրապարակում երկու տարի առաջ տեղի է ունեցել գողություն։ Այս մասին այսօր՝ դեկտմեբերի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հայտարարված գործադուլի եւ դասադուլի ժամանակ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Պոլիտեկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Նիկոլ Փաշինյանը գողացել է ձեր ակնկալիքները, սպասելիքները, եւ ի վերջո ժողովրդի իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն այս հրապարակը սարքել է հանցագործության վայր։ Մենք այժմ խնդիր ունենք հանցագործին հեռացնել հանցագործության վայրի կողքից, գողոը վերադարձնել ժողովրդին եւ մեր երկիրը ազատել թուրքական հինգերրորդ շարասյունից»,- ասաց Թեւանյանը։
Նա կոչ արեց բոլորին ձեռքերը վեր պարզել եւ բռունցք անել, եւ բռունքցքը չբացել այնքան ժամանակ, մինչեւ հաղթանակ չունենան, մինչեւ չհեռացնեն Փաշինյանին եւ չձեւավորեն ժամանակավոր Կառավարություն։
«Առաջարկում եմ բարձր ծափահարություններով ողջունենք հերոսկան Սյունիքի ժողովրդին, որոնք վտարել են Նիկոլ Փաշինյանին Սյունիքից։ Նրանք քաջ Նժդեհի գործի շարունակողներն են, նրանք թուրքին շպրտեցին Սյունիքից, նրանք Նիկոլին շպրտեցին Սյունիքից, մենք էստաֆետը պետք է վերցնենք Երեւանում»,- ընդգծեց Թեւանյանը, եւ կոչ արեց օնլայն հարթակում հետեւող քաղաքացիներին միանալ իրենց եւ պահանջել Փաշինյանի հրաժարականը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը