Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին Կառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում Վարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծը Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Կիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվել Ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվեն Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնություն Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ

Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերՁերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվելԻնքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվենՔննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնությունԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդինԼեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվելԻրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման խոչընդոտներիԱռաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. ՓաշինյանԳործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքըԴեր Լայենն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի տնտեսական բազմազանեցման հարցերըԵվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգըԲացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասինՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերըՄենք ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումներըՉեմ վերցնի մանդատ. Ալեն ՍիմոնյանՆույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակըՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրողներից 112-ամյա Մերի ՎարդանյանըՄեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքներըՖրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվելԵթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՆիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններովԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվելԿքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխություններըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունըՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Քաղաքականություն

Հունան Պողոսյանը միանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ասեմ անկեղծ՝ ոչ, ես ծանոթացել եմ համացանցից ՊԲ-ի եւ ՊՆ-ի պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում նաեւ՝ դատախազության աշխատակիցների հայտարարություններին, ուղերձներին, կարծում եմ՝ այդ ուղերձները երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց ուղերձներ, խոսքեր են, եւ նրանց մտահոգությունները ես կիսել եմ։ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին դիմել են արդյո՞ք իրեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու ուղերձներով հանդես եկող ԱԱԾ-ի, ոստիկանության նախկին պաշտոնյան:

- Պարոն Պողոսյան, ի՞նչ է հիմա կատարվում Սյունիքում։ Խնդրում եմ Ձեր գնահատականը Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցին եւ նրան ցուցաբերված ընդունելությանը։

- Սյունիքում կատարվում են այն ցավալի իրողությունները, որոնց մասին ես իմ հրաժարականում խոսել եմ․ մարդիկ երկար տարիներ ապրել են մի իրականության մեջ՝ ունենալով այլ սահմանագծեր, այլ պատկերացումներ, անվտանգային մի այլ համակարգ, եւ հիմա միանգամից կտրուկ շրջադարձ, այլ իրավիճակ, երբ սահմանին լինելու են նրանք, ում հետ օրեր առաջ կենաց-մահու կռիվ էինք տալիս։ Այ, այս ցավալի իրողություններն էի ես հիշատակել իմ հրաժարականի խոսքում եւ ասել, որ այդ իրողությունների հետ ես չեմ կարող համակերպվել, հաշտվել․ դա էլ եղել է իմ հրաժարականի պատճառը։

Այցի հետ կապված՝ ես մեկնաբանություններ չեմ ուզում անել, բայց ինչ վերաբերում է Առուշանյան Առուշի հետ կապված միջադեպին, ես բնութագրեմ նրան՝ Դուք հետեւություններ կանեք։ Առուշ Առուշանյանն իմ ճանաչած ամենաերիտասարդ, ամենահայրենասեր, ամենանվիրված պետական պաշտոնյան է՝ ընտրված բարձր թվերով։ Ասեմ Ձեզ ավելին՝ ես իրեն չեմ ճանաչել, ճանաչել եմ, երբ տեղափոխվել եմ մարզ, եւ հատկապես վերջին ամիսներին շատ ավելի մոտիկից ճանաչեցի։ Առուշն այն տղան է, որին ես բառացիորեն համոզել եմ, որ առաջնագիծ չգնա, որովհետեւ խնդիրներ կլինեն, թիկունքային լուրջ աշխատանքներ ունենք, փորձել եմ համոզել։ Իր պատասխանը եղել է կտրուկ եւ միանշանակ՝ պարոն մարզպետ, կներեք, առաջինը ես պետք է այնտեղ լինեմ։ Մենք իրոք լիքը խնդիրներ ունեինք, չնայած, ի պատիվ իր աշխատակազմի, այդ խնդիրները լուծվեցին։ Այդպիսին էին նաեւ մյուս համայնքի ղեկավարները։

- Նրա նախորդ օրվա կոչի հե՞տ եք կապում ձերբակալումը։

- Ես ասացի, հետեւությունը թողնում եմ Ձեզ։

- Իրավապահ համակարգի Ձեր նախկին գործընկերներից, Սյունիքի մարզի պաշտոնյաներից ոմանք Ձեզ մեղադրում են Փաշինյանի կառավարությունում աշխատելու համար։ Դուք հիմա հրաժարական եք տվել, բայց շատերի համար պարզ չեղավ՝ ինչու համաձայնեցիք ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը եւ ինչու հրաժարվեցիք։

- Տեսեք՝ կարող եմ ընտրել շատ հեշտ պատասխան, ասել՝ սխալվել եմ, բայց դա ինձ չէր սազի։ Ես հրաժարական եմ տվել առաջին հերթին որպես գեներալ, հետո նոր արդեն՝ որպես պաշտոնյա։ Ինքս գնահատելով իրավիճակը՝ փորձել եմ օգտակար լինել։

- Ստացվե՞ց Ձեզ մոտ։

- Ամբողջ աշխատանքի ընթացքում հորդորել եմ, կոչ եմ արել հանրային համերաշխության, խնդրել եմ, որ փորձն ու երիտասարդությունը ճիշտ համադրենք, որպեսզի ունենանք առաջընթաց։ Կոնկրետ մեր մարզի օրինակով՝ ահագին բան ստացվեց․․․ քանի որ նախկին պաշտոնյաներից ոմանք կարծիք են հայտնում, կներեք, շռայլություն կլինի իմ կողմից նրանց արձագանքելը, բայց մի քանիսը կան, որոնց ուզում եմ արձագանքել․ թրջված հավերը երբեք չպետք է փորձեն աքլորանալ, ուզում եմ հատուկ այդ թերուսների համար նշել՝ պաշտոն կոչվածն ինձ համար եղել է, կա ու հետագայում էլ լինելու է հայրենիքին եւ ժողովրդին ծառայելու միջոց, իմ նախկին ծառայությամբ ես դա բազմիցս ապացուցել եմ։ Փորձել եմ օգտակար լինել, բայց այս իրողությունները․․․ տնտեսության ինչ-որ ճյուղ չէ, որեւէ բնագավառ չէ, որ արձանագրենք տնտեսական աճ կամ տնտեսական անկում, մենք հայրենիքի հետ գործ ունենք, իսկ հայրենիքն իմ մեջ ուրիշ ձեւ է նստած, հետեւապես՝ հայրենիքը ես մետրերով ու կիլոմետրերով չեմ չափում։

- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Սյունիքից մի սանտիմետր չի անցել թշնամուն։

- Գիտեք՝ նայած ինչ մենք նկատի ունենք։ Այսօր ծանոթացա «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանի կարծիքին, որն այդ սահմանների վերաբերյալ ասել էր, որ այդ սահմանները միջազգայնորեն ճանաչված են, չի կարող լինել միանշանակ երկու հակամարտող թշնամի պետությունների միջեւ, եւ կարծես տվել է իրավական հիմնավորումներ, իր հետ ես համակարծիք եմ այդ հարցում։

- Դուք՝ որպես նախկին փոխոստիկանապետ եւ ոստիկանության համակարգում երկար աշխատած անձ, ով նաեւ որոշակի հարգանք է վայելում ոստիկանների շրջանում, ի՞նչ խորհուրդ կտաք այսօր ոստիկաններին եւ ինչպե՞ս եք գնահատում իրավապահ համակարգի աշխատանքն այսօր։

- Ոստիկանները միշտ, որպես կանոն, հանրային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգ պահպանելիս դառնում են քավության նոխազ։ Այսօր էլ այնքան շատ են խորհուրդ տվողները, երբեմն՝ ոչ մասնագիտական․ ուղղակի կասեմ՝ ցանկացած ոստիկան ինքը պետք է որոշում կայացնի, եւ այն պետք է լինի անբեկանելի, ես այդպիսի որոշում կայացրել եմ եւ չեմ փոշմանել։ Հրաժարականիցս հետո ինձ զանգում են ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ կարծիք հարցնում․ ես իրենց նույն բանն ասել եմ՝ ինքներդ որոշում կայացրեք, ձեր խղճի մտոք եւ ձեր պատվախնդրության մակարդակին համահունչ, իսկ մնացած դեպքերում, եթե ծառայում են, սխալ է կոչ անել՝ դադարեցնել ծառայել, պետք է ծառայեն բացարձակապես օրենքի եւ օրինականության շրջանակներում՝ չկատարելով ոչ մի ապօրինի հրաման։ Ոստիկաններն այս պատերազմի ժամանակ զոհեր են տվել, վիրավորներ եւ միշտ հայրենասիրությամբ են աչքի ընկել։

- ԱԱԾ-ի, ոստիկանության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գեներալներ հանդես են գալիս ուղերձներով՝ վարչապետի հրաժարականի պահանջներով։ Ձեզ դիմե՞լ են այդ հարցով՝ որ միանաք իրենց, եթե այո, ինչո՞ւ չեք միացել, Դուք պահանջո՞ւմ եք Փաշինյանի հրաժարականը։

- Ասեմ անկեղծ՝ ոչ, ես ծանոթացել եմ համացանցից ՊԲ-ի եւ ՊՆ-ի պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում նաեւ՝ դատախազության աշխատակիցների հայտարարություններին, ուղերձներին, կարծում եմ՝ այդ ուղերձները երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց ուղերձներ, խոսքեր են, եւ նրանց մտահոգությունները ես կիսել եմ։

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանո՞ւմ եք։

- Իսկ Դուք չե՞ք կարծում, որ ես իմ հրաժարականով այդ հարցին պատասխանել եմ արդեն։

- Այդ դեպքում բաց ասեիք՝ պահանջում եմ հրաժարականը։

- Չէ, ես նշանակված պաշտոնյա եմ, ես ընտրված պաշտոնյա չեմ եւ առաջին հերթին բարձրաստիճան սպա եմ եւ ասում եմ՝ ես իմ հայրենիքը չեմ չափում մետրերով կամ կիլոմետրերով։

- Ժամանակը չէ՞, որ արդեն միանաք պահանջին։

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, հրաժարական ներկայացնելով՝ ես այդ հարցին պատասխանել եմ։

- Հասարակությունն այսօր բաժանված է 2 մասի, ինչո՞ւ է այսքան չարացած հանրությունը։

- Բոլորը փիլիսոփայում են, դատողություններ են անում դրա շուրջ։ Նախ՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս ծնվեց այդ չարությունը, սկսեց ուղղորդվե՞լ այդ չարությունը, որտե՞ղ գեներացվեց, համակարգվե՞ց, ի՞նչ նպատակներով է օգտագործվում դա․ սրանք այն հարցերն են, որոնք մենք մեզ տալով՝ կարող ենք հասկանալ։ Ես միշտ կոչ եմ արել հանրային համերաշխության, բայց երբ համացանցը, որն աշխատանքի բերումով մոնիթորինգ էին անում եւ զեկուցում, այդ ֆեյքերին ու ֆեյքուհիներին ուզում եմ խորհուրդ տալ՝ խղճան իրենց ծնողներին, օրական հազարավոր մարդիկ իրենց ծնող են հայհոյում։ Բայց հետո մտածում եմ՝ սրանց ոնց որ չեն ծնել, սրանց ոնց որ արտաթորած լինեն։ Սարսափելի է սա։

- Թեպետ չեք ուզում պատասխանել քաղաքական հարցերի, բայց դա հնարավոր չէ։ Ի՞նչ եք կարծում՝ փողոցում պայքարող ընդդիմությանը կհաջողվի՞ հասնել իրենց նպատակին։

- Անձնական ցանկությունս այն է, որ կատարվեր, այլ լուծում չեմ տեսնում։

- Եվ եթե կարելի է՝ ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում։

- Քաղաքականությամբ եւ բիզնեսով չեմ զբաղվելու՝ իմը չէ, չնայած երբեք չի կարելի ասել «երբեք»։ Նպատակս գիտե՞ք որն է․ տեսնել մի Հայաստան, որտեղ մարդիկ արթնանում են բարությամբ լեցուն, ցանկացածին դիմելիս ունենում են բարի հայացք եւ ժպիտ։ Շոուներ, կեղծիք, նման բաներ չպետք է լինեն։