Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են եղել Ջերմուկի ուղղությամբ, ճշտգրտվել են սահմանները․ քաղաքապետ
Ջերմուկի սարերի մոտ ադրբեջանական զինվորական մեքենաների կուտակումները եղել են շուրջ երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական նոր սահմանին է մոտեցել՝ սահմանները ճշտգրտելու եւ դիրքերը ամրապնդելու համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ օրը ինքը նույնպես եղել է սահմանին, բանակցություններ են ընթացել երկու կողմերի միջեւ՝ սահմանազատման առնչությամբ։
«Ոնց որ մերոնք են բարձրացել մեքենաներով, այդպես էլ իրենք են եկել, ընդ որում իրենց մեքենաները չեն եղել միայն Ջերմուկի ուղղությամբ դիրքերը պահելու անձնակազմ տեղափոխող, այլ նաեւ հարակից ուղղություններով։ Հայկական կողմից եղել են զինվորականներ, բանակցությունները վարել ենք ՊԲ համապատասխան սպաները, խորհրդային տարիների գծված սահմանով սահմանազատում է արվել, մեր բանակն էլ կանգնած է Հայաստանի սահմանին»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ Ջերմուկի ուղղությամբ սահմանը պահում են Քարվաճառից դուրս եկած բանակային ստորաբաժանումները։
Սահմանն այժմ, ըստ քաղաքապետի, 12 կմ է հեռու Ջերմուկ քաղաքից։ Այդ հատվածում ադրբեջանական վերահսկողության տակ են անցնում կրկին արոտավայրեր, որոնցից օգտվում են մոտակա գյուղերի բնակիչները։
Քաղաքապետի խոսքով՝ Ջերմուկի՝ սահմանամերձ դառնալուց հետո քաղաքի առօրյան չի փոխվել, առողջարաններն աշխատում են նախկինի պես։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը