Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են. վաղը կգան Երեւան
Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակությունները դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամանել են Բաքու, հայտնում է rossiaprimavera.ru կայքը:
Հայտնի է, որ դիվանագետներն արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներ Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդությամբ ստորագրված հայտարարությանը մաս չեն կազմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Այս համաձայնությամբ նախատեսվում էր դադարեցնել կրակը, Լեռնային Ղարաբաղի զգալի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ մնացած հատվածներում տեղակայել ռուսական խաղաղապահ առաքելության ուժեր:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արդեն խնդրել են ռուսական կողմին նկարագրել ռուս խաղաղապահ առաքելության տեղակայման վայրը տարածաշրջանում և այն դերը, որը Թուրքիայի կունենա այստեղ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին: Երևանում նրանց հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը»,- ասաց Նաղդալյանը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները