Շիրակ Թորոսյան, կամ ձայն հանիր կամ ասա, որ համաձայն ես դավաճանական այս գործընթացին. Սայաթ Շիրինյան
Սայաթ Շիրինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Շիրակ Թորոսյանին.
«Ուզում եմ հիշատակել նաեւ Շիրակ Թորոսյանին՝ ջավախեցի: Շիրակ Թորոսյան, դու շատ լավ գիտես, որ ջավախեցիները պատիվ, արժանապատվություն ունեցող մարդիկ են: Դու ՀՀԿ-ից, այսպես, սիրուն, գեղեցիկ փախար, դավաճանեցիր: Հստակ եմ ասում, անկախ իմ վերաբերմունքից ՀՀԿ-ին, նախկին իշխանություններին: Դու փախար այնտեղից: Հիմա դու տեղավորվեցիր իմքայլականների շարքերում, եւ տաքուկ քեզ համար հանգիստ ապրում ես, բայց դու հասկանում ես, որ դուր դրանով արատավորում, վիրավորում ես ջավախեցիներին: Ջավախեցիները, դուք տեսաք պատերազմի ժամանակ, ինչպես ինքնակազմակերպվեցին, ութ հազարից ավելին եկան եւ ինչ մարդասիրական օգնություն են ցուցաբերում: Բոլորն այդ մասին գիտեն: Շիրակ Թորոսյան, կամ ձայն հանիր կամ ասա, որ իսկապես դու համաձայն ես նիկոլ փաշինյանի դավաճանական այս ողջ գործընթացին, կամ, մի գուցե նրան հնարավորություն տանք արտահայտվելու: Ես հույս ունեմ, որ իր մեջ մարդը գուցե արթնանա, որովհետեւ դու գնալու ես Ջավախք, իսկ ջավախեցին այդ կարգի մարդկանց չի կարող ընդունել: Դու տեղ չես ունենալու ոչ Ջավախքում ոչ Հայաստանում»:
Դիտել 11.20-ից մինչեւ 13.05-ի հատվածը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg