Կոկորդիլոսաբույծ մարզպետը կհայտնվի նախարարությունում
Yerevan.Today -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։ Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երեւան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։ Հայտնի է նաեւ Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թեւոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում եւ վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։
Հետագայում ի դեպ, ՀՀԿ–ի իշխանության օրոք, պարոն Թեւոնյանը փայլուն հարաբերություններ էր կառուցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Խորհրդանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս կադրային ռակիրովկաներն անում է այն ժամանակ, երբ իր հետ ընդիմությունը վերջնագրի լեզվով է խոսել։
Կառավարությունից Yerevan.Today֊ի հարցադրումներին պատասխանող չեղավ, իսկ Ռազմիկ Թեւանյանն իր նշանաման մասին լուրը չհերքեց Yerevan.Today֊ի հետ զրույցում, սկզբում կմկմալով ասաց, թե՝ ես հիմա չգիտեմ ինչ է լինելու, հետո էլ, թե բա՝ զբաղված եմ, չեմ կարող խոսել։ Ի դեպ, Ռազմիկ Թեւոնյանը երեկ իր նշանակման առիթով արդեն հանդիպումներ է ունեցել իշխանական շրջանակների հետ։ Ակնհայտ է, որ իշխանության կողմից առաջարկներին բավականին դժվար են համաձայնվում, հաշվի առնելով համատարած դժգոհությունը եւ կառավարության մոտալուտ հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg