Այս պահից սկսած մինչև 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու. Սաղաթելյան
«Հայրենիքի փրկության շարժման» անունից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով:
Ուղերձում ասվում է. «Դեկտեմբերի 5-ին «Հայրենիքի փրկությն շարժման» հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը եւ հանրահավաքից հետո մենք այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը հրաժարական տա եւ հեռանա: Ինչպես տեսնում եք արդեն 12.08 րոպե է եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել: Հետեւաբար, այս պահից սկսած մինչեւ 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ եւ գործողություններ անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար:
Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների: Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը եւ երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները եւ ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ:
Մեկ անգամ եւս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Նիկոլ, միեւնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր պետ պետությունն ու պետականությունը: Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի եւ պետության համար:
Սիրելի քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար եւ նորից եմ կրկնում, չտրվեք սադրանքների: Ամեն ինչ պետք է լինի օրենքի ու օրինականության շրջանակներում: Նիկոլ հեռացիր»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg