«Հայաստանի հողերի վրա աչք չունենք. կողմ ենք արդար կիսելուն». Չավուշօղլու
Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ համաժողով, որը կազմակերպվել է Միջազգային համալսարանների խորհրդի կողմից: Դրան մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` խոսելով մի շարք տարածաշրջանային հարցերից: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:
Խոսելով Հունաստանի հետ տարաձայնությունների մասին՝ Չաուշօղլուն շեշտել է, որ իրենք բոլոր խնդիրները ցանկանում են լուծել դիվանագիտության և բանակցությունների միջոցով: Սրա հետ կապված Չաուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը համատեղ կոնֆերանս կազմակերպելու առաջարկություն է արել:
«Մենք դրան հրավիրել ենք ոչ միայն Միջերկրական ծովի արևելքի երկրներին, ոչ միայն ծովի առափնյա երկրներին, այլ նաև այն երկրներին, որոնք շահեր ունեն այստեղ: Այժմ մենք ԵՄ-ի հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Ի վերջո մենք ուժեղ ենք և՛ սեղանի շուրջ, և՛ ռազմադաշտում: Մենք չենք պատրաստվում ասել, թե ուժեղ ենք Միջերկրական ծովում, բայց այնտեղ ուզում ենք ամեն ինչ: Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Կողմ ենք արդար կիսելուն: Կարգավորումը հայ ժողովրդի օգտին է: Ուժեղ ենք և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից և այդ ուժը օգտագործելու ենք ի օգուտ բոլորի»,-ասել է Չաուշօղլուն:
Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը