Իշխանական քարոզչամեքենան սարսափած է այն տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց․ Արման Աբովյան
Իշխանական քարոզչամեքենան սարսափած է այն տասնյակ հազարավոր հայերից, որոնք դուրս են գալիս փողոց եւ ասում, որ կապիտուլյանտ, հակահայկական իշխանությունը պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
«Շատ զվարճալի է ուսումնասիրել, թե ինչպես են իշխանասեր եւ նիկոլամոլ շրջանակները թպրտալով փորձում հերքել անհերքելին եւ ներկայացնել, թե իբր այսօրվա աննախադեպ հանրահավաքին քիչ մարդ է ներկա եղել։ Իրականում սրանք սարսափած են այն տասնյակ հազարավոր ՀԱՅԵՐԻՑ, որոնք օրեցօր ավելի եւ ավելի շատ դուրս են գալիս փողոց եւ բարձր ասում են միայն մի բան.կապիտուլյանտ ,անպարկեշտ, հակահայկական իշխանությունը, որը մեզ բերեց խայտառակության եւ հայրենազրկության, պետք է որքան հնարավոր է շուտ չքվի։
Իշխանական քարոզչամեքենան ցանկանում է մարդկանց համոզել, որ իրենք իրենց արժանապատվության վրա թքած ունենան, իշխանության քարոզչամեքենան համոզում է մարդկանց, որ իրենք անողնաշար եւ անպատիվ մանկուրտներ են, ի վերջո իշխանությունը փորձում է համոզել մարդկանց, որ չհավատան իրենց աչքերին։
Ի՞նչ ասեմ... ասելու բան ըստ էության չկա, որքան էլ իրենք հիմարացած փորձեն համոզել իրենք իրենց, որ հայ ժողովուրդը կհանդուրժի դավաճանությունը եւ հայրենազրկությունը, այդքան ավելի արագ սրանք դե յուրե կհեռանան։
Հ.Գ.
Իշխանական քարոզչամեքենան հայտարարում է, որ այսօր ընդամենը 7000 մարդ էր ներկա հանրահավաքին։ Մի՛ ծիծաղացեք, իրականում իրենք այդ հիմարությանը հավատում են)»,- գրել է նա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg