Հոգեբույժներին երկու օր բավարար կլինի, որ Փաշինյանի հոգեկանի մասով եզրակացություն տան. Տիգրան Աթանեսյան
Yerevan.Today-ի տաղավարում Նիկոլ Փաշինյանի շահերը ոչ վաղ անցյալում պաշտպանած փաստաբան Տիգրան Աթանեսյանն անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակի շուրջ շահարկումներին:
Նա, մասնավորապես ասել է.
«Ես եղել եմ այս անձնավորության պաշտպանը 2009 թվականին ընդամենը երեք ամիս, նախաքննության ընթացքում, դատարանում ես նրան չեմ ներկայացրել, եւ այդ ժամանակ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին բանավոր առաջարկել եմ Նիկոլ Փաշինյանի վերաբեյալ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, դա կատակ չի եղել, սարկազմ չի եղել: Պատճառը եղել է նրա տարօրինակ վարքը, տրամադրության վարյրկյանական փոփոխությունը, հիստերիկանալը, օրինակ քննիչներից մեկը շատ ապահովված ընտանիքից էր, ուներ «Վերտու» հեռախոս, իրեն կարող էր թույլ տալ մի տաս հատ «Վերտու» հեռախոս ունենալ, հենց տեսավ այդ հեռախոսը ընկավ հիստերիկայի մեջ, սկսեց գոռգռալ, թե սա պրովակացիա է, երեւի ինքը չուներ, դրա համար գրգռվեց: Մեր շփումների մեջ ես զգում էի, որ նորմալ մարդու հետ չես շփվում, չես կարող կանխատեսել ռեակցիաները, մեր հարաբերությունները չստացվեցին որեւէ կերպ, ես Վահագին ասացի, որ ճիշտ կլինի դատահոգեբուժականի ենթարկել, դե եթե իր պաշտպանն է, ինքը եւ կինը չէին համաձայնի, որ ես առաջարկեի, այդքանով մեր համագործակցությունը ավարտվեց:
Հետագայում իմացա, ես հիմա չեմ նշի, թե ումից, որովհետեւ այդ անձի թույլտվությունը չունեմ, բայց կարող եմ ինֆորմացիան ասել, որ հենց այդ ընթացքում անվտանգության կողմից նախաքննությանը ներկայացվել են փաստաթղթեր, որ Փաշինյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Եվ բնական է, որ նման փաստաթղթրի պայմաններում պարտադիր է դատահոգեբուժական փորձաքննությունը, բայց այն ժամանակվա իշխանությունը, չգիտեմ ինչ մակարդակով որոշեցին չգնալ 70-ականների դիսիդենտի ճանապարհով, եւ այդ թեման մոռացվեց: Եվ շատ վատ է, որ մոռացվեց: Ես չեմ կարող ասել, ով է նման որոշում կայացրել, բայց դա շատ հեշտ է հերքել, ընդամենը կանչել հեղինակավոր օտարերկրյա հոգեբույժներին, մեկ-երկու օրը նրանց բավարար կլինի, որ գան եզրակացության»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg