Բողոքի ակցիա ՔՊ-ի գրասենյակի դիմաց
Երեւանում նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա են իրականացրել ՀՅԴ երիտասարդները: Բարձրախոսով ակցիայի մասնակիցներից մեկը կոչ է արել ՔՊ-ի անդամներին դուրս գալ ու միանալ պայքարող ժողովրդին. «Կամ կանգնում ենք պետականության կողքին, կամ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողքին: Այլեւս փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ խայտառակ փաստաթղթով դավաճանեց ամբողջ ժողովրդին: Դուք դեռ ժամանակ ունեք, որ ձեր վրայից հանեք դավաճանական խարանը»:
Հավաքվածները վանկարկել են «Նիկոլ դավաճան»: Նրանց ձեռքին եղել են պաստառներ՝ «Որն է ձեր հայրենիքը», «Ամոթ», «ՔՊ = քաղաքական պարտություն»:
Ակցիայի մասնակիցներից մեկը ՔՊ-ի շենքի դիմաց մայթին ներկով գրել է. «Դուք ծառայում եք Ադրբեջանին»: Ոստիկանները վերցրել են ներկը եւ բերման ենթարկել երիտասարդ աղջկան եւ եւս մեկ երիտասարդի:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Հունական լցանավը հարձակման է ենթարկվել Սեւ ծովում. Bloomberg