Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանք Առաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետ Վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցեր Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ) Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է

Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայական
Հայաստան

Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, ֆոբիաներով ու քինախնդրությամբ. Նաիրա Զոհրաբյան

Եվ այսօր, այդ փոքրիկ մարդու հերթական գավառական ակտը տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, երբ նրա կամակատար քայլականները մեկ կամիկաձեի պես կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու անգրագետ նախաձեռնությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելուն:

«Փոքրիկ մարդու էժան վրեժը

Արցախի շրջանները հստակ ժամանակացույցով հանձնվում են թուրքին:

Վաղվա գրաֆիկի մեջ Քարվաճառն է:

Այսօր ապամոնտաժվեց Քարվաճառի մուտքի` «Բարի գալուստ Արցախ» ցուցանակը: Վաղը Քարվաճառից Ադրբեջանը կողջունի Հայաստանի իշխանությանը։

Ռազմագերիների ծնողները խելագարվում են՝ ազերի տականքի տարածած տեսանյութերում տեսնելով իրենց զինվորին: Ռազմագերիների ծնողները ծեծում են բոլոր հնարավոր դռները՝ իրենց որդիներին վերադարձնելու համար:

Ռազմագերիների ու անհայտ կորածների ծնողները այսօր դիմել են Ռուսաստանի նախագահին՝ Հայաստանի և Արցախի իշխանություններից այլևս չունենալով որևէ ակնկալիք:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 մլն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կործաներին փնտրման աշխատանքների կազմակերպման համար:

Թուրքին հանձնված Արցախի բնակավայրերի բնակիչները չեն հասցնում «տեղավորվել» Նիկոլի ու Ալիեւի սահմանած ժամանակացույցի մեջ, ու թուրքի վաստակների ստորացնող խրախճանքի տակ բեռնատարի վրա երեխայի սայլակն են բարձում:

Իրենց որդիներին փնտրող բազմաթիվ ծնողներ այսօր մնում են Ստեփանակերտի հյուրանոցներում՝մեկ օրվա համար վճարելով հսկայական գումարներ, իսկ Արցախի ժեկի պետ նախագահը դիմացի մայթ տասնյակ թիկնապահով է անցնում:

Պաշտպանության նախարարության դիմաց ամեն օր արցունք ու սուգ է՝ անհայտ կորածների և ռազմագերիների մայրերի սուգը:

Եվ ահա, այս ողբերգությունը լուծելու փոխարեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է հագուրդ տալ իր պստլիկ բարդույթներին: Այս մարդը շարունակում է առաջնորդվել ոչ թե պետության ու քաղաքացու շահով, այլ սեփական մանր գավառական քինախնդրությամբ:

Եվ այսօր, այդ փոքրիկ մարդու հերթական գավառական ակտը տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստում, երբ նրա կամակատար քայլականները մեկ կամիկաձեի պես կողմ քվեարկեցին Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու անգրագետ նախաձեռնությանը:

Պատմական ողբերգություն է, երբ երկիրը ղեկավարում է փոքրիկ մարդը, իր փոքրիկ, նեղ անձնական կրքերով, ֆոբիաներով ու քինախնդրությամբ:

Նման ղեկավարման արդյունքը լինում է արհավիրք, նման ղեկավարման արդյունքը եղավ թուրքի առաջ ծնկի բերված Արցախ, նման ղեկավարման արդյունքը

եղավ ատելությամբ բաժան-բաժան եղած ու բզկտված հասարակություն, նման ղեկավարման արդյունքը եղավ արժանապատվությունը կքած ազգ:

Վաղը, որը շատ մոտ է, պատասխան են տալու բոլորը. ոչ միայն փոքրիկ գավառական քինախնդիրը, այլ նաև նրա անադեկվատ հանձնարարականները կատարող բոլոր գործիքները»։