Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Քաղաքականություն

Եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ. Վարդան Աթաբեկյան

Անկեղծ ասած՝ մինչեւ հիմա իմ տուն գալու պատճառներն անհասկանալի են. տասնյակից ավելի մարդիկ էին եկել, մտերիմներս ճանաչել են Հակոբ Սիմիդյանին, Հայկ Սարգսյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։

«Ես տանը չեմ եղել, նպատակը ընկալելի չէր, թե ինչու են եկել, փորձում եմ պարզել։ Ես կպարզեմ թե որն է իմ տուն գալու նպատակը՝ այդ ժամին եւ այդքան հոգով, քանի որ ես անհասանելի մարդ չեմ էլի։ Երբ տանս ազդանշանը միացել էր, ես հեռախոսով ձայնագրությունները նայում էի, նկատել եմ, որ 5 մեքենա է մոտենում դեպի իմ տուն, եւ դա տարօրինակ եմ համարել, իրավապահներին եմ դիմել։

Քանի որ նրանց մեջ ծանոթ մարդիկ են եղել, զրուցել են եւ հեռացել, համենայնդեպս, էդտեղ էլի էլեմենտներ կան, որ ես ժամանակ եմ իրենց տվել, որ դա հարթեն, եթե չեն հարթի, հաստատ իրավապահներին կդիմեմ, որովհետեւ դա ինձ համար անթույլատրելի է։ Ես ներկա չեմ եղել այդ միջադեպին, եղբայրս է եղել, հիմա չեմ կարող փակագծեր բացել, եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ»,- պարզաբանեց Վարթան Աթաբեկյանը։

Նշենք, որ Վարդան Աթաբեկյանը երեկ՝ նոյեմբերի 12-ին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, իր իսկ ձեւակերպմամբ՝ նա ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ մամուլից է տեղեկացել ստորագրված հայտարարության մասին եւ համակարծիք չէ քաղաքական թիմի դիրքորոշման հետ։ Վարդան Աթաբեկյանը իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր, եւ այդ գործունեությունն ուղղելու է ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն եւ լծվելու է արցախահայության խնդիրների լուծմանը։

«Ինչպես արդեն նշել էի, ես տեղյակ չեմ եղել, ցանկացած հարց, որ իմ տիրույթում քննարկման առարկա չի, ու արդեն որոշում է կայացվել, ես չեմ կարծում, որ պատասխանատվություն պիտի կիսեմ նմանատաիպ հարցի շուրջ։ Ինձ ինչքան էլ բացատրեն, որ դա ճիշտ է, ես անձամբ խնդիր ունեմ, ինքս բնիկ Արցախից եմ, այնտեղ հորս շիրիմն է, նա արցախյան առաջին պատերազմի մասնակից է, ինձ համար դժվար է նույնիսկ պատճառները լսելուց հետո՝ դա ընկալելի դարձնել ինձ համար»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, Վարդան Աթաբեկյանը նշեց, որ ծանոթ է եղել տեքստի բովանդակությանը, բայց դրա հետ համամիտ չի եղել։

«Ես տեքստը տեսել եմ, բայց իմ էջում չեմ կիսվել, որովհետեւ համամիտ չեմ եղել, որ պետք է նմատաիպ բան արվի։ Քանի որ ներքաղաքական վիճակը սրված է, ես չեմ ուզում դիրքորոշումս այնպես արտահայտել, որ որեւէ մեկը փորձի դա օգտագործել, անկախ ամեն ինչից քաղաքական թիմը գործողություն է արել ու պատասխանատավություն է կիսում, ժամանակը ցույց կտա՝ ինչքանով է կիսում ու ինչքանով է արդարացված այդ կատարած որոշումը, ուղղակի անձնական դիրքորոշումս չէի ուզենա տեղի տար, ինչ-որ մեկը դրանից օգտվեր, կամ դիտվեր, որ ես իմ քաղաքական թիմին փորձել եմ այս վիճակում հարվածել, համենայդեպս, դիրքորոշումս դա է։ Եթե ես չեմ ուզում պատասխանատվություն կիսել, չեմ էլ ուզում խնդիր ստեղծել, դա ավելի ճիշտ է, որովհետեւ անկախ ամեն ինչից ես այդ քաղաքական թիմից եմ եղել, ու քաղաքական թիմը ինչ-որ գործողություն որ արել է, լա՞վ է, թե՞ վատ, դա դեռ կպարզվի, ժողովուրդը դրա պատասխանը կտա, անկախ ամեն ինչից դրանից հետո հետեւանքներ են մնացել, արցախահայության տեղահանում եւ այլն։ Ես պատրաստ եմ դրա հետեւանքներին իմ պատասխանատվությունը ներառել, եւ զբաղվեմ այդ խնդրով։ Ես համարում եմ, որ դա իմ կողմից արդարացի»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ստեղծված իրավիճակի ելք ո՞րն է, արդյո՞ք կիսում է այն կարծիքը, թե վարչապետը պետք է հրաժարական տա, հետագայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, Վարդան Աթաբեկյանն արձագանքեց․

«Անկախ ամեն ինչից ես կուզեի իրական ժողովրդի կարծիքը հնչի, որովհետեւ կան քաղաքական ուժեր, որոնք կարող են սրանից օգտվել, կամ չօգտվել։ Ես կուզեի, որ ժողովուրդը սթափ դատի ու ճիշտ ընտրություն անի, անկախ նրանից, թե դրսում ինչ ուժեր են կանգնած, անկախ, թե իմ քաղաքական թիմը ինչ է արել։ Շատ լավ կլինի, որ որեւէ փոփոխության դեպքում, էլի ժողովրդի քվեով ընտրվի որեւէ մեկը։ Ինձ թվում է վարչապետը ինքն էլ կտեսնի, թե ճիշտը որն է, պրոցեսը կզարգանա, ժողովրդի ասելիքն ավելի ընկալելի կդառնա։ Կարծում եմ հիմա, որ ժողովուրդը դեռ շոկի մեջ է, ու կամաց-կամաց սկսում է այդ շոկից դուրս գալ եւ իր պահանջները հստակ կձեւակերպի, եթե ձեւակերպի, չեմ կարծում, թե վարչապետը կփորձի դրան դիմադրել»,- ասաց նա ու հավելեց․

«Վարչապետը պարտավոր է ժողովրդի շոկից դուրս գալուց հետո, լսի ժողովրդին, սպասի, ձգի էնքան, որ կարողանա էլի ժողովրդի կարծիքով առաջնորդվել, որովհետեւ այս պահին կարող են տարաբնույթ կարծիքներ լինեն ու մի քիչ դժվար լինի տաբերել՝ դա ժողովրդի կարծիքն է, թե որոշ քաղաքական ուժերի, որոնք դա ուզում են ի շահ իրենց օգտագործել»։