Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Մեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունը Որևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի 1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովին Ամբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները

Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTAԿանանց տնտեսական հզորացում Հարավային ԿովկասումՍուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՄեր նպատակն է ոչ թե դառնալ ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը, այլ ամրապնդել ռազմավարական ինքնավարությունըՈրևէ կասկած չկա, որ կամուրջը կվերականգնվի և նախկինից էլ ավելի լավը կլինի1890 թվականին նկարված կտավը գնահատվում է 180 միլիոն դոլար Նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սթենֆորդի համալսարան Թրամփը Ֆիլիպիններում մասնակցելու է ASEAN գագաթնաժողովինԱմբոխից Հռոմի պապի ուղղությամբ թևնոց են նետել Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետ
Քաղաքականություն

Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ

Ազգային օրակարգ կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ընդունում է որ ՀՀ վարչապետի կառավարումը ճգնաժամի մեջ է ու նա պիտի հեռանա՝ իր ողջ կազմով: Այսպիսի հայտարարություն արեց քաղաքական գործիչը՝ անուղղակիորեն միանալով Վազգեն Մանուկյանի կոչին:

«Դեռ 2018-ի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը բացարձակ այլ մանդատով է եկել իշխանության, նրա քաղաքական մանդատը, ըստ էության, եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, նա չի եկել պատերազմական գործողություններ ղեկավարելու, նա չունի պատերազմական գործողությունների փորձ, ավելին, նա նույնիսկ բանակում չի ծառայել, նրա ռազմական գիտելիքները, իմ կարծիքով, ձգտում են զրոյի: Հետևաբար, ակնհայտ է, որ այս պայմաններում, երբ մենք՝ մեր միասնական հայկական հայրենիքով հանդերձ, բախվել ենք աննախադեպ ռազմակամն ագրեսիայի ու դա իրականացվում է մի քանի երկրների համատեղ ռազմական ներուժով, ինձ համար այլևս որևէ կասկած չի հարուցում, որ Փաշինյանը ընդունակ չէ իրականացնել երկրի ռազմաքաղաքական ղեկավարում»,- Yerevan.Today-ին ասաց ընդիմադիր գործիչը:

Ավետիք Չալաբյանը նկատում է, որ մոբիլիզացիոն օպերատիվ շտաբը ձևավորելու 16 ուժերի հայտը 11 օր է՝ մնում է անարձագանք:

«Ընդիմադիր 16 կուսակցություն 11 օր առաջ հանդես եկանք միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով կառավարությանը՝ ստեղծել ռազմական օպերատիվ շտաբ և աշխատանքներում ներգրավել պետական գործիչներին, որոնք ռազմական գործողությունների կառավարման մեծ փորձ ունեն: Եվ ես կարծում են որ այդ կոչը բացարձակ տեղին էր՝ այդ ժամանակի համար, բայց գործող կառավարությունն իրեն հատուկ ոճի մեջ արհամարհեց իրեն մեկնված ձեռքը, ու եթե այդ առաջարկությունն արվեց 11 օր առաջ, ուրեմն հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ:

Երկրի կառավարման համակարգը պետք է կտրուկ և շատ հրատապ ստեղծել ռազմաքաղաքական շտաբ, որը ոչ միայն ռազմական գործողությունները կկառավարի, այլև իր ձեռքը կվերցնի ողջ ոլորտների մոբիլիզացիոն աշխատանքը՝ մարդկային ռեսուրսներից մինչև նյութական, արտադրական ռեսուրսների կառավարում: Սրանք բոլորն այս պահին գտնվում են, մեղմ ասած, ոչ բավարար վիճակում, մենք պետք է կտրուկ բարձրացնենք մոբիլիզացիոն աշխատանքների որակը և ֆունդամենտալ փոխենք մեր դաշնակից և բարեկամ պետությունների հետ հարաբերությունների քաղաքականությունը ու պետք է ստանանք նրանց ուժային շոշափելի աջակցությունը՝ մեր երկրի դեմ ուղղված ագրեսիան կանգնեցնելու և թշնամուն հետ շպրտելու համար»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասօր երկու պահանջ էր ներկայացրել, որին արդեն միացել են մի քանի տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ․

«Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։