«Մարդու իրավունքներն են կալանավորվել». Կարո Փայլանը՝ Թուրքիայում 6 հայտնի իրավապաշտպանների կալանավորման մասին
Թուրքական դատարանը թույլ չի տվել երկրի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Փայլանը՝ հավելելով, որ ստիպված է եղել բաց դռան հետեւից չորս ժամ լսել դատարանում տեղի ունեցող զարգացումները:
«Մեծ ամոթ: Իրավապաշտպաններ Իդլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին եւ Պետեր Ստոյդթները կալանավորվել են: Մարդու իրավունքներն են կալանավորվել»,-գրել է նա եւ հրապարակել կալանավորված իրավապաշտպանների հետ դատարանի դահլիճից դուրս արած լուսանկարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի դատարանը վճռել է կալանքի տակ առնել 6 իրավապաշտպանների, այդ թվում՝ Amnesty International-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ։
Նախկինում կալանավորված եւս 5 ակտիվիստներ ստորագրությամբ ազատ են արձակվել։ «Այժմ պարզ դարձավ, որ Թուրքիայում մարդու իրավունքների համար պայքարելը հանցագործություն է»,- ասել էր Amnesty International-ի քարտուղար Սալիլ Շեթին։
Էսերն ու մյուս իրավապաշտպաններն իրավապահների հսկողության ներքո են հուլիսի 5-ից, նրանք մասնակցել են կազմակերպության ժողովներին, որը, իբր, «ցանկանում է շարունակել երկրում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերը»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...