Գանջայի օդանավակայանի տարածքում F-16 կործանիչներ են եղել․ NYT-ի լրագրող
New York Times թերթի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Twitter-ի իր էջում հոկտեմբերի 3-ի արբանյակային լուսանկար է հրապարակել, որում, նրա խոսքով, երևում է, որ ադրբեջանական Գյանջայում (Գանձակ)առվնազն երկու F-16 կա։
Սեպտեմբերի 29–ին Երևանը հայտնել էր, որ թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել էր հայկական Սու-25-ը։ Բաքուն ու Անկարան հերքել էին այդ տեղեկությունը։
«Planet Labs ընկերության արբանյակային պատկերի մեր վերլուծությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի Գյանջա միջազգային օդանավակայանում առնվազն երկու F-16 է տեղակայված։ Կործանիչներն ամենայն հավանականությամբ կառավարվում են թուրքական ՌՕՈւ-ի կողմից, հնարավոր է նաև CN-235 բեռնային ինքնաթիռի հետ», - գրել է Թրիբերտը՝ հրապարակելով արբանյակային լուսանկարը։
Նրա խոսքով՝ նման եզրակացությունն արվել է մի շարք ինքնաթիռների, այդ թվում նաև Ադրբեջանի ՌՕՈւ-ի կողմից շահագործվող ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25, Լ-39, ինքնաթիռների վիզուալ բնութագրերի համեմատության արդյունքում։ Լրագրողը նշում է, որ պատկերի վրա նաև ավելի խոշոր ինքնաթիռ է երևում, որն ամենայն հավանականությամբ CASA CN-235 տրանսպորտային ինքնաթիռ է, որը նույնպես շահագործվում է Թուրքիայի ՌՕՈւ- կողմից»։
«F-16 կործանիչները կարող են վկայել Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողություններում ավելի խոշոր տերության՝ Թուրքիայի մասնակցության մասին։ Թուրքիայի կողմից սատարվող սիրիացի գրոհայիններն կողք կողքի կռվում են ադրբեջանական զորքերի հետ», - ավելացրել է լրագրողը։
There are at least two F-16s at Ganja International Airport in Azerbaijan, our analysis of an Oct. 3 @planetlabs satellite image shows. The fighter jets are likely operated by the Turkish Air Force, alongside a possible CN-235 cargo aircraft. Here’s a short thread why. pic.twitter.com/de1XsmXXZr
— Christiaan Triebert (@trbrtc) October 7, 2020

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը