13 կուսակցություններ դիմել են գլխավոր դատախազին՝ առաջարկելով վերանայել Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը
13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է գրության տեքստը.
«Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավանդը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, բանակաշինության եւ բարեգործական ոլորտներում, ինչպես նաեւ ունեցած միջազգային մեծ կապերը, պետության շուրջ քաղաքական ուժերի համախմբվածության, ներազգային հաշտության ու համերաշխության հրամայականը` ներքոստորագրյալ կուսակցությունները գտնում են, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շահերից։
Քրեական գործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Գագիկ Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ, որի ընթացքում որեւէ կերպ չի խուսափել նախաքննության մարմնից, որեւէ կերպ չի խոչընդոտել քննությանը։ Ավելին` Գագիկ Ծառուկյանն իր բազմաթիվ հայտարարություններով եւ գործողություններով ապացուցել է, որ պատրաստ է լիարժեքորեն կատարել քրեադատավարական կանոններով սահմանված իր բոլոր պարտականությունները։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ կուսակցություններս միջնորդում ենք վերացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը»:
Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը