Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

AFP. Սիրիացի ապստամբները մասնակցում են պատերազմին ադրբեջանցիների համար` իրենց ընտանիքը կերակրելու համար

Սիրիայում պատերազմների պատճառով տեղահանված իր ընտանիքին հուսահատ կերպով օգնել ցանկացող թուրքական զինյալ Աբու Ահմադը սպասում է Ադրբեջան մեկնելուն, որտեղ հույս ունի վաստակել իր ներկայիս աշխատավարձի 80-ապատիկը, հայտնում է AFP-ն:

«Ես մեկ շաբաթ առաջ եմ գրանցվել` Ադրբեջանում պատերազմ գնալու համար... երեք ամսով` ամսական 2000 ԱՄՆ դոլարի դիմաց»,- ձայնային հաղորդագրությամբ AFP-ին հայտարարել է 26-ամյա զինյալը` կեղծանուն օգտագործելով անվտանգության նկատառումներով:

Գործակալությունը նշում է, որ Անկարան աջակցում է Ադրբեջանին, իսկ Երեւանը մեղադրում է Անկարային` իր սիրիացի աջակիցներին Բաքու ուղարկելու մեջ: Այս մեղադրանքին միացել է նաեւ Ֆրանսիան` չնայած ադրբեջանցիների բոլոր հերքումներին: Սակայն ֆրանսիական AFP գործակալությունը կարողացել է զրուցել սիրիական ընդդիմության մարտիկների հետ Հալեպից եւ Իդլիբից, ովքեր մեկնում են Ղարաբաղյան հակամարտության գոտի: Նրանցից մեկը Աբու Ահմադն էր: Թուրքամետ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային ճամբարում գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ գնում է Ղարաբաղ պատերազմի` հույս ունենալով ապահովել իր կնոջն ու երեխաներին:

«Մենք կորցրել ենք մեր գյուղերն ու տները եւ ուտելու բան չունենք: Ես սպասում եմ իմ հերթին` Ադրբեջան ուղեւորվելու համար, որպեսզի գումար կուտակեմ, վերադառնամ եւ ինչ-որ բիզնես սկսեմ»,- ասել է նա:

Աբու Ահմադը նշել է, որ ինքը եւ իր ընտանիքն այս տարի լքել են իրենց տունը Ռուսաստանի աջակցությամբ կառավարական զորքերի հարձակման ժամանակ` մարտին հաստատված զինադադարից առաջ, հաղորդում է France 24-ը: Նա հայտարարել է, որ իր եկամուտները նվազել են մինչեւ կոպեկներ, երբ մարտերը հիմնականում դադարեցվել են եւ անցյալ ամիս իր խմբից ընդամենը 200 թուրքական լիրա է (մոտ 25 դոլար) ստացել: Ահմադը նշել է, որ դա բավարար չէ ինը տարվա պատերազմով ավերված երկրում ընտանիք պահելու համար, որտեղ վերջին ամիսներին սննդամթերքի գները բարձրացել են: Լեռնային Ղարաբաղում զինյալների մահվան մասին լուրեր ստանալով` նա հասկանում է, որ իրեն վտանգ է սպառնում: «Բայց մենք այլ ելք չունենք: Մենք հասել ենք այն կետին, երբ պատրաստ ենք ինքներս մեզ զոհաբերել` մեր երեխաներին կերակրելու համար»,- ասել է նա:

Մարդու իրավունքների սիրիական դիտարանն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական 850 սիրիացի զինյալ է մեկնել Թուրքիա, եւս հարյուրավոր զինյալ պատրաստվում է մեկնել: Նրանք բոլորը թուրքամետ ընդդիմադիր խմբավորումներից են: Կազմակերպությունից հայտնել են, որ նրանց խոստացել են «աշխատավարձ» վճարել 1500-ից 2000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Ընդ որում, առաջին գրոհայիններն Ադրբեջան են ժամանել դեռ պատերազմի մեկնարկից առաջ` կարծելով, որ իրենց բերել են նավթահանքերի ու սահմանի անվտանգության ապահովման համար:

Հալեպի նահանգի Աթարեբ քաղաքից մի զինյալ գործակալությանը հայտնել է, որ ինքն առաջնագծում է: «Այո, ես Ադրբեջանում եմ», - գրել է նա` հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել: Նրա հայրենի քաղաքից աղբյուրը հայտնել է, որ նա գտնվում է այն ստորաբաժանումում, որի հրամանատար Մոհամադ Շաաբան զոհվել է: Շաաբան չորս զինյալների թվում էր, որոնց լուսանկարները տեղադրվել էին սոցիալական ցանցերում: Հաղորդվում է, որ նրանք զոհվել են:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական խմբի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է, որ կիրակի օրվանից առնվազն 28 սիրիացի զինյալ է զոհվել Լեռնային Ղարաբաղում բախումների արդյունքում: Նրանցից երեքի հարազատները հաստատել են նրանց մահվան փաստը: